Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ՍԴ դատավորներին, բացառությամբ մեկի, որը գիտեք, փախած է ՍԴ-ից. իսկապես ՍԴ-ն գտնվեց իր բարձունքի վրա: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը, որով հակասահմանադրական եւ անվավեր ճանաչվեց քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին:
«Իհարկե, քաղաքական հետապնդումների առումով սա գուցե սպասելի չէր, որովհետեւ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը կուրծք էր ծեծում ՍԴ-ն իրենով անելու ուղղությամբ, ենթադրվում էր, որ իրքն արդեն իրենով է արել: Կարծեմ ինքն ասաց, որ ՍԴ-ի խնդիրն արդեն լուծված է: Նա մտածում էր, որ ինչ ուզի, ՍԴ-ն պետք է անի, բայց ՍԴ-ն սառը ցնցուղ մատուցեց նրան, դրա համար ընկել է ցայտնոտի մեջ, տարօրինակ հայտարարություններ է անում: ՍԴ-ի որոշումը եղել է բացառապես Սահմանադրության եւ օրենսդրության մյուս գործող ակտերին համապատասխան: Այստեղ Քոչարյանի խնդիրը չի, այստեղ արդարության հաղթանակի խնդիրն է»,-հայտարարեց պատգամավորը:
Նա անդրադարձավ պնդումներին, թե ՍԴ-ի որոշումը հիմք չէ կարճելու համար Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը. «Սա յալանչիություն է, լարախաղացություն է, խայտռակ են անում իրենց մասնագիտական պատիվը, եթե իհարկե ունեցել են: Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն, քրեական գործը եւ քրեական հետապնդումը ենթակա են կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը: Իսկ հանցագործություն էհամարվում այն արարքը, որը նախատեսված է քրեական օրենսգրքով: ՍԴ-ի որոշման պահից 300.1 հոդվածը չի գործում այլեւս, հետեւաբար պացակայում է հանցագործության դեպքը:
Ոմանք այդքան խելք չունեն, որ ասեն՝ տեսեք, Նիկոլ Փաշինյանի օրոք ՍԴ-ն արդար որոշում կայացրեց: Հելել ուզում են Ռոբերտ Քոչարյանին ամեն կերպ բանտարկած լինեն»:
Հարցին, թե արդյոք ՍԴ-ի այս որոշումը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնվել է, Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Ինքը միգուցե հանձնվել է: Ինքն էլ հեշտ հանձնվող չի, բայց ոչ թե որովհետեւ գելխեղդ ա, այլ որովհետեւ հասկանում է, որ հանձնվելու պարագայում երկրորդ հանգրվանը լինելու է ԱԱԾ մեկուսարանը: Հիմա դրա համար ինքը տարբեր խաղեր կտա, կգնա բացահայտ անօրինականությունների»:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանը փաստորեն անտեղի 1,5 տարի կալանավորված է եղե, գեւորգ Պետրոսյանն ասաց. «Քրեական դատավարության օրենգրքի 66-րդ հոդվածի իմաստով Ռոբերտ Քոչարյանը արդարացված անձ է: Այստեղ նյութական հարցեր են, նաեւ գործարար համբավի հարց էլ կարող է բարձրանալ»:
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01