«150 էջ վերլուծություն ենք արել, թե ինչո՞ւ է մեկ օրում հավի ձվի գինը համատարած իջնում-բարձրանում»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը և փաստեց, որ եթե տնտեսական պայմաններ են աշխատում, ապա չի կարող այն մեկ օրում բոլոր տնտեսվարողների վրա միանգամից ազդել: Ներկայացնելով հավի ձվի շուկայի խնդիրները՝ Գևորգյանը հայտնեց, որ նկարներ ունեն՝ քաղաքացին առևտրային սայլակներով, արկղերով ձու է տանում է և ենթադրեց, որ այդ ծավալի ձուն չեն տանում տանը սպառելու համար: Նրա խոսքով, պետք է պարզել միտումնավոր դեֆիցիտ են կազմակերպում, թե երկրորդային շուկայում վերավաճառելու նպատակով է այն արվում, որն արդեն պետական եկամուտների կոմիտեի գործառույթում է: Գեղամ Գևորգյանը հայտարարեց, որ հանդիպել են արտադրողների հետ և պայմանավորվել ձվի գինը իջեցնել, ինչի արդյունքում նախորդ օրն այն իջել է, և այդ տենդենցը կշարունակվի նաև առաջիկայում, քանի որ ձուն խմբաքանակներով կմտնի շուկա: ՏՄՊՊՀ նախագահը հայտարարեց, որ իր ղեկավարած կառույցը պատրաստվում է վարույթ հարուցել՝ պարզելու ձվի թանկացման պատճառը: Նա քաղաքացիներին հորդորեց խուճապահար գնումներ չանել, քանի որ շուկայում անարդար խաղի կանոներ թելադրողները դրան էլ սպասում են: «Վաղը վարույթ կհարուցվի արդեն ձվի շուկայի խոշոր տնտեսվարող սուբյեկտների հետ կապված՝ պարզելու մի շարք հանգամանքներ՝ արդյո՞ք դեֆիցիտ կա, թե՞ արհեստական է, արդյո՞ք միջնորդ կազմակերպությունն է այդ դեֆիցիտը ստեղծում, արդյո՞ք կա հակամրցակցային համաձայնություն, թե՞ կա գերիշխող դիրքի չարաշահում»,- հայտնեց Գևորգյանը: Նրա խոսքով՝ պարզելու են, թե արդյո՞ք գնային բարձրացումն օբյեկտիվ է, որովհետև սկզբնական փուլում ՏՄՊՊՀ-ն նշել էր, որ գնային բարձրացումներն օբյեկտիվ կլինեն կերի ներմուծման արդյունքում, բայց որպեսզի գնահատեն բարձրացումը համաչափ է եղել, թե ոչ՝ պետք է վարույթ իրականացնեն:
Գեղամ Գևորգյանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ն հակամրցակցային ամբողջ գործիքակազմը չի օգտագործում, հակառակ դեպքում գերիշխող դիրքի խոշոր չարաշահումը քրեորեն կպատժեին: Նրա խոսքով՝ իրենց խնդիրը ոչ թե տնտեսվարողների հետ պատերազմելն է, այլ պարզել, թե ինչու են նման վարքագիծ դրսևորում:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի խանութներում հավի ձուն վաճառվում է 80-100 դրամով:
Աղբյուր` Panorama.am
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03