F-35 կործանիչների ծրագիրն ունի չափազանց շատ սահմանափակումներ, որոնք պահանջում են ամբողջական կախվածություն ԱՄՆ-ից, HaberTürk TV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը: Նրա խոսքով՝ Թուրքիան իր զինանոցում F-35-ի տեղը կլրացնի հինգերորդ սերնդի հայրենական TF-X կործանիչով: Նշենք, որ Վաշինգտոնը Թուրքիային 2019թ․ հանել է F-35 Lightning II ռեակտիվ ինքնաթիռների ստեղծման ծրագրից՝ այն բանից հետո, երբ Թուրքիան ձեռք է բերել ռուսական С-400-ներ, որոնք անվտանգության սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի համակարգերի համար: Թուրք կապալառուները շարունակում են մասեր արտադրել հինգերորդ սերնդի կործանիչների համար՝ չնայած ծրագրից Թուրքիայի դուրս գալուն եւ դեկտեմբերին պաշտպանական արդյունաբերության դեմ պատժամիջոցների կիրառմանը: «С-400 համակարգերն արդեն մատակարարվել են Թուրքիայի զինված ուժերին, եւ դրանք կարող են օգտագործվել ցանկացած պահի»,- ասել է Դեմիրը: Մեկնաբանելով Թուրքիային F-35 ծրագիր վերադարձնելու լոբբինգի մասին թուրքական պետական Defence Industry Technologies (SSTEK) ընկերության եւ Վաշինգտոնում գործող Arnold & Porter իրավաբանական ընկերության միջեւ վերջերս կնքված համաձայնագիրը` Դեմիրն ասել է, որ գործարքի նպատակը հիմնականում փոխհատուցում ստանալն է: F-35 ծրագրի մեկնարկից ի վեր երկու տասնամյակում Թուրքիան ավելի քան 1,2 միլիարդ դոլար է ծախսել կործանիչների ստեղծման ծրագրի վրա: Դեմիրի խոսքով՝ Թուրքիան շարունակում է F-35-ի որոշ կարեւորագույն մասեր արտադրել, սակայն ԱՄՆ-ն արդեն կրճատել է F-35-ի ավելի քան 1000 մասեր, որոնք արտադրում էին թուրքական պաշտպանական ընկերությունները: Նա նշել է, որ հաշվի առնելով F-35-ի սահմանափակումները եւ F-35A-ի ու F35B-ի հետ կապված խնդիրները, այն փաստը, որ Թուրքիան հանվել է ծրագրից, «կարող է դրական պահ լինել»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01