Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը միացել է աշխարհի ավելի քան 20 առաջնորդի կոչին` ստեղծել նոր գլոբալ կարգավորում, որպեսզի աշխարհին օգնեն պատրաստվել ապագա համավարակներին: Այս մասին գրում է BBC-ն:
Համաշխարհային առաջնորդները, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, համաշխարհային առաջնորդների համատեղ նամակում ասում են, որ կորոնավիրուսը ամենամեծ մարտահրավերն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:
Նրանք ասում են, որ առողջապահության ոլորտում ևս մեկ համավարակը կամ ճգնաժամը «ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի» հարց է:
Եվ համավարակը ցույց է տվել, որ «ոչ ոք ապահով չէ այնքան ժամանակ, քանի դեռ ապահով չեն բոլորը»:
Daily Telegraph-ում և այնպիսի հրատարակություններում, ինչպիսիք են ֆրանսիական Le Monde-ը և իսպանական El Pais-ը, 24 առաջնորդները պնդում են, որ միջսահմանային համագործակցության զարգացման համար անհրաժեշտ է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձեռք բերված պայմանագրի պես մի պայմանագիր:
Ստորագրողները, որոնց թվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար, դոկտոր Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, ասում են. «Այն ժամանակ 2 ավերիչ համաշխարհային պատերազմներից հետո, քաղաքական առաջնորդները միավորվել էին բազմակողմանի համակարգը ստեղծելու համար»:
«Նպատակները պարզ էին. միավորել երկրները, ցրել մեկուսացման և ազգայնականության գայթակղությունները և լուծել մարտահրավերները, որին հնարավոր էր միայն միասին հասնել` համերաշխության և համագործակցության ոգով, մասնավորապես` խաղաղության, բարեկեցության, առողջության և անվտանգության ոգով»:
Առաջնորդները ասում են, որ նույն ոգով, երկրներն այժմ պետք է «ավելի լավ պատրաստ լինեն համավարակների կանխատեսմանը, կանխմանը, հայտնաբերմանը, գնահատմանը և արձագանքել դրանց արդյունավետ` խիստ համակարգված ձևով»:
Նրանք ասում են, որ նոր պայմանագիրը կօգնի ավելի լավ համակարգեր ստեղծել՝ մարդկանց պոտենցիալ համավարակների մասին ահազանգելու համար, միևնույն ժամանակ բարելավելով պատվաստանյութերի և անձնական պաշտպանական սարքավորումների բաշխումը և տվյալների փոխանակումը:
«Կլինեն այլ համավարակներ և առողջապահական այլ խոշոր ճգնաժամեր: Ոչ մի պետական կամ բազմակողմ գործակալություն չի կարող միայնակ լուծել այդ սպառնալիքը: Հարցը ոչ թե «եթե»-ն է, այլ «երբ»-ը:
«Կորոնավիրուսի համավարակը կտրուկ և ցավոտ հիշեցում էր այն մասին, որ ոչ ոք ապահով չէ, քանի դեռ բոլորը ապահով չեն»:
Նամակում ավելացվում է. «Այն ժամանակ, երբ Covid-19-ն օգտագործել է մեր թույլ կողմերը և տարաձայնությունները, մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունը և միավորվենք որպես գլոբալ համայնք՝ խաղաղ համագործակցության համար, որը դուրս է այս ճգնաժամի շրջանակներից»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01