Քաղաքացիական հասարակության 4 կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են անում իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերին զերծ մնալ վիրավորական պիտակների և հայհոյանքների կիրառումից, կեղծիքի և ապատեղեկատվության տարածումից, վախի և փոխադարձ ատելության մթնոլորտի սերմանումից: Հայտարարության մեջ ասվում է.
«Մենք, քաղաքացիական հասարակության ներքոնշյալ ներկայացուցիչներս, խիստ մտահոգված ենք Հայաստանյան քաղաքական դաշտում տիրող ատելության խոսքի և բռնության կոչերի կապակցությամբ, որոնք աճի միտում ունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր շրջանակների խնդրահարույց և վտանգավոր ելույթները թունավորում են հանրային դաշտը՝ երկրորդ պլան մղելով պետական և հասարակական նշանակություն ունեցող առաջնային խնդիրների քննարկումը։ Քաղաքական հակառակորդների և նրանց աջակիցների նկատմամբ վիրավորական պիտակների և հայհոյանքների կիրառումը, դավադրապաշտական տեսությունների, կեղծիքի և ապատեղեկատվության տարածումը, վախի և փոխադարձ ատելության մթնոլորտի սերմանումը ուղղակիորեն անհամատեղելի են ժողովրդավարության և արդար ընտրութնունների անցկացման սկզբունքներին։ Հանրային հարցումները ցույց են տալիս, որ հանրությունը հոգնել է քաղաքական շրջանակների նման անպատասխանատու պահվածքից և ակնկալում է բովանդակային և կոնկրետ քայլեր ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար։ Քաղաքացիներն արժանի են բազմակարծության և կարծիքի հարգանքի հիման վրա քաղաքակիրթ նախընտրական քարոզարշավ ունենալ, որը նրանց հնարավորություն կտա ընտրություն կատարել՝ ճշգրիտ պատկերացում ունենալով համակարգային ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ քաղաքական ուժերի կողմից ստեղծված առաջարկվող լուծումների և նրանց կարողությունների մասին։ Հորդորում ենք իշխանական և ընդդիմադիր քաղաքական շրջանակներին զերծ մնալ ժողովրդավարական սկզբունքները և մարդու իրավունքների արժեքները խեղաթյուրող վարքագծից և գործելակերպից, գործադրել անհրաժեշտ քաղաքական կամք և ջանքեր ազատ և արդար ընտրությունների իրականացման համար, լեգիտիմ իշխանություն ձևավորելու և քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ կարևոր քայլ կատարելու համար։ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01