Մերկելն անբավարար է համարել Բեռլինի խորհրդարանի ընտրություններում իր կուսակցության ձեռք բերած արդյունքները: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ մեկնաբանելով Բեռլինի երկրամասային խորհրդարանի ընտրությունների արդյունքները, որտեղ նրա Քրիստոնեադեմոկրատական միությունը (ՔԴՄ) արձանագրել է ռեկորդային ցածր ցուցանիշ՝ 17,6 տոկոս, և դուրս մնացել մայրաքաղաքի կոալիցիոն կառավարությունից: «Արդյունքը հիասթափեցնում է և անբավարար է»,-ասել է նա՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Մերկելի խոսքով՝ դրա մեղավորը նաև միգրացիոն քաղաքականությունն է: Սակայն կանցլերը համոզված է, որ խնդիրն ավելի շուտ կայանում է նրանում, որ Գերմանիայի կառավարության քաղաքականությունը վատ է պարզաբանվում բնակչությանը: «Այդ ուղղությամբ ես այսուհետ կաշխատեմ»,-հավաստիացրել է նա:
Անգելա Մերկելը նաև նշել է, որ առայժմ պատրաստ չէ ասել՝ ինքը կրկին հավակելու է արդյոք կանցլերի պաշտոնին: «Այսօր այդ օրը դեռ չի եկել»,-ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Բունդեսթագի ընտրությունները տեղի են ունենալու 2017 թվականին: Կանցլերի պաշտոնի թեկնածուն պետք է որոշվի ՔԴՄ-ի հերթական համագումարում, որը, ինչպես սպասվում է, տեղի կունենա տարվա վերջին։
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55