ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման դաշնային կենտրոնների (ՀՎԿԿ) ղեկավար Ռոշել Վալենսկին մարտի 29-ին մտահոգություն է հայտնել ամերիկացիների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի պատճառով, որը կարող է հանգեցնել երկրում վարակի տարածման չորրորդ ալիքի սկսվելուն: Սպիտակ տանը լրագրողների համար առցանց ճեպազրույցում նրա խոսքը մեջբերում է The Hill թերթը։
Վալենսկիի խոսքով՝ երկրում կարող էսկսվել համաճարակի չորրորդ ալիքը, եթե քաղաքացիները չսկսեն պահպանել նախազգուշական բոլոր միջոցները, ինչպես նաեւ չարագանան պատվաստման տեմպերը: Կենտրոնների տնօրենը նաեւ հավելել է, որ ստեղծված իրավիճակում չի կարելի անգործության մատնվել: «Մենք հիվանդությունների բռնկում ենք դիտում»,- նշել է Վալենսկին՝ հայտնելով, որ վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է օրական նոր վարակումների մոտավորապես 60 – 70 հազար դեպք: Դա 10 տոկոսով ավելի է, քան նախորդ շաբաթ: Նույն ժամանակամիջոցում ավելացել է հոսպիտալացումների թիվը՝ օրական 4 600-ից մինչեւ 4 800: Կենտրոնների ղեկավարը կարծում է, որ վաղաժամ է վերացնել կամ մեղմացնել համավարկի պատճառով սահմանված սահմանափակումները, թեեւ մի շարք նահանգների նահանգապետեր արդեն դիմում են դրան:
Ինչպես նշել է Վալենսկին, ինքը պատրաստվում է մարտի 30-ին հանդիպել նահանգապետերի հետ՝ նրանց համոզելու համար «ձեռնպահ մնալու նման քայլերից»: Այս պահին ՀՎԿԿ-ի տվյալներով, երկրում 93 միլիոնից ավելի մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ պատրաստուկի թեկուզ մեկ դեղաչափ, 51,5 միլիոնը լրիվ պատվաստում է անցել: ԱՄՆ-ը նախկինի պես զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը հիվանդացածների (ավելի քան 30,3 միլիոն) եւ մահացածների (550 հազար) թվով: Միացյալ Նահանգների ղեկավար Ջո Բայդենը մարտի 17-ին հույս է հայտնել, որ հուլիսի 4-ին ամերիկացները կտոնեն ոչ միայն երկրի Անկախության օրն, այլեւ կորոնավիրուսից անկախության օրը: Դա պայմանով, որ իրականացվեն բնակչության պատվաստման՝ նրա վարչակազմի պլանները: Այսպես, առնվազն 200 միլիոն պատվաստում պետք է արված լինի մինչեւ մայիսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01