Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է խիստ հսկողությունը հասարակական վայրերում օրենսդրությամբ սահմանված ժամային գրաֆիկից հետո աղմուկի կանխարգելման ուղղությամբ: Զեկուցվել է, որ մասնավորապես նախորդ շաբաթ քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով ստացվել է ահազանգ՝ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող բացօթյա սրճարաններից մեկի կողմից վերոնշյալ կարգի խախտման հետ կապված, որին օրենքով սահմանված կարգով տրվել է համապատասխան ընթացք: Հանձնարարվել է ոստիկանության հետ համատեղ շարունակել խիստ հսկողությունը օրենքի պահանջի կատարման ու նմանօրինակ դեպքերը բացառելու ուղղությամբ:
Խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը զեկուցել է, որ նախորդ երկու շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացվել է 340 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 316-ին տրվել է լուծում և սպառիչ պատասխան:
Զեկուցվել է նաև, որ 2016 թվականի օգոստոսին ընդհանուր առմամբ Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելություններին մասնակցել է 625 քաղաքացի, որոնցից 451-ի կողմից բարձրացված հարցերը ստացել են դրական ընթացք: Նույն ժամանակահատվածում մուտքագրվել է 11021 գրություն, այդպիսով վարչական շրջանների և քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի վերոնշյալ ծառայությունների կատարողականն էլ կազմել է 100 տոկոս:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, դրական գնահատելով աշխատանքները, հանձնարարել է վերահսկողության վարչության հետ համատեղ հետևողական լինել նաև քաղաքացիների հետ հետադարձ կապն ապահովելու հարցում:
«Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի «Թեժ գիծ» ծառայությունը կայացել է, ինչի մասին փաստում են նաև քաղաքացիների հետ հետադարձ կապի վերլուծության արդյունքները: Սա նաև փաստում է, որ մեր համաքաղաքացիները վստահում են «Թեժ գծի» աշխատանքին: Իսկ մեր համաքաղաքացիների վստահությունն ամենակարևոր ձեռքբերումն է մեզ համար: Ու մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի պահպանենք վերջին տարիների ընթացքում ձեռք բերված այդ վստահությունը: Աշխատանքի նույն սկզբունքը պետք է կիրառենք նաև քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման և դիմում-գրություններին արձագանքելու պարագայում, ինչը, համոզված եմ, էլ ավելի կամրապնդի մեր բնակիչների վստահությունը քաղաքային իշխանության նկատմամբ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33