Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ թեև Նամախվանի ՀԷԿ-ի ամբարտակի կառուցումը շատ կարևոր է Վրաստանի համար, սակայն բնակիչների և բնապահպանների բողոքի ֆոնին այն դադարեցվել է 9-12 ամսով: Այս մասին գրում է regionmonitor-ը։ «Մենք պայմանավորվել ենք թուրքական ENKA ընկերության հետ, որ ամեն ինչ ևս մեկ անգամ կստուգվի, այդ թվում և վրաց ու օտարերկրացի մասնագետների ներգրավվածությամբ: Եվս մեկ անգամ կստուգվի նաև ՀԷԿ-ի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, արդյոք այն վնասներ չի բերում»,-նշել է Ղարիբաշվիլին՝ շեշտելով, որ բողոքի ցույցերը Վրաստանի դեմ հիբրիդային էներգետիկ պատերազմի նշաններ են ցույց տալիս: Մեկնաբանելով տեղի բնակիչների հայտարարությունները, որոնք հնչել են Նամախվանի ՀԷԿ-ի ամբարտակի կառուցման դեմ բողոքի ակցիաների ժամանակ, Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը դրանք որակել է «հակաթուրքական և թուրքաֆոբ»: «Ինձ համար անսպասելի էր տեսնել ցույցեր, որոնք սկսվեցին համաձայնագիրը ստորագրելուց մեկ տարի անց: Երկրորդը, որ ինձ զարմացրեց, դա հակաթուրքական, թուրքաֆոբ, որոշ դեպքերում իսլամաֆոբ քարոզչությունն էր: Սա մեծ անհանգստություն առաջացրեց, ես հարգում եմ վրացական մշակույթը, ուղղափառ հավատը վրացական ինքնության անբաժան մասն է, սակայն, երբ խաչ են դնում շինհրապարակաում և վստահեցնում, որ չեն ցանկանում Վրաստանում լինի թուրքական ընկերություն, ինձ մոտ կասկածներ են առաջանում, որ դա այն Վրաստանը չէ, որը ես գիտեմ»-Formula հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի դեսպանը: «Երբ մենք խոսում ենք կրոնական նարատիվի մասին, որը մենք տեսել ենք, եթե ընկերությունները Իսրայելից էին, Իտալիայից, ԱՄՆ-ից, ինչ-որ մեկը խաչ դրե՞լ է: Ես չգիտեմ: Այդ պատճառով ցանկանում եմ մարդկանց հարց տալ. ինչու՞ ենք բերում կրոնական խորհրդանիշ: Կարծում եմ, որ դա շատ զգայուն է: Ես չեմ ուզում, որ դա նախադեպ հանդիսանա թուրքական ներդնողների համար: Դրա հետևում կանգնածները ցանկանում են վերջ դնել երկու բան. Վրաստանում թուրք ներդրողների հարմարավետ հարաբերությունները, երկրորդը վերաբերում է էներգետիկ անվտանգության խնդրին»,-նշել դեսպանը:
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01