Գերիներին չվերադարձնելը եւ մարմինների ու անհայտ կորածների որոնման հարցերում խոչընդոտներ հարուցելը տեղավորվում է Ադրբեջանի իշխանությունների հայերի հանդեպ ատելության քաղաքականության մեջ: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը: Մարդու իրավունքների պաշտպանը հիշեցրեց, որ ադրբեջանական կողմը չի հաստատում գերիների թիվը: Գերիների մեջ, հավանաբար, կանայք կան. Ադրբեջանը սա եւս չի հաստատում: Նրանց քաղաքականությունը հիմնված է ատելության վրա: «Գերիներին վերադարձնել հրաժարվելով՝ Ադրբեջանը հոգեկան ցավ է պատճառում նրանց հարազատներին եւ փորձում է հասարակության մեջ լարվածություն հրահրել: Ադրբեջանի իշխանությունները սա հրաշալի գիտակցում են, եւ չնայած դրան՝ շարունակում են: Բացահայտ չարաշահում են բոլոր իրավաբանական ընթացակարգերը: Գերիներին ահաբեկիչներ են ներկայացնում եւ այնպես են խճճվել ստի մեջ, որ մերթ ասում են՝ ովքեր նոյեմբերի 9-ից հետո են, ահաբեկիչ են, ովքեր մինչեւ՝ գերիներ, հետո ասում են, որ բոլոր գերիներին վերադարձրել են, հետո ասում են՝ ովքեր մինչեւ նոյեմբերի 9-ն են, նույնպես ահաբեկիչներ են: Նրանք այս սկզբունքով են գործել նաեւ մինչ պատերազմը: Օրինակ՝ «սեւ ցուցակի» գաղափարը: Նրանք այսպես փորձել են Արցախը մեկուսացնել արտաքին աշխարհից»,- նշեց Արման Թաթոյանը:
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01