Օրերս վարչապետ Կարեն Կարապետյանն, անդրադառնալով Հայաստանում մենաշնորհի դեմ պայքարին ու ընդհանրապես մենաշնորհների առաջացմանը, նշել էր. «Շուկան փոքր է և էֆեկտիվ աշխատանքի դեպքում շուկայի խաղացողներից մեկը կարող է մոնոպոլ դիրք շահել, եթե ինքը բնականոն, մրցունակ դաշտում է անում, այլ ոչ թե ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվի` դա մեկ այլ բան է»:
Վարչապետի այս հայտարարությունը տարատեսակ մեկնաբանությունների առիթ էր տվել: Մասնավորապես, ՀԱԿ ներկայացուցիչներ Վահագն Խաչատրյանը և Լևոն Զուրաբյանը քննադատել էին այս մոտեցումը, նշելով, որ ցանկացած պարագայում մենաշնորհը արատավոր երևույթ է ու դրա դեմ պետք է պայքարել:
Բայց երբ ավելի հանգամանալից կերպով ենք վերլուծում մենաշնորհների գոյացման գործընթացը, տեսնում ենք մենաշնորհների առաջացման մի քանի հիմնական պատճառ: Ըստ էության դրանք 3-ն են.
Առաջինը պետության կողմից քվոտավորումն է, երկրորդը՝ հանցավոր ճանապարհով բիզնեսի պաշտպանությունն ու մոնոպոլ դիրքերի ամրապնդումը, և երրորդը տնտեսական արդյունավետ կառավարմամբ պայմանավորված մրցակիցների դուրս մղումը շուկայից:
Հաջորդ փուլում, հարկավոր է հասկանալ, որ մենաշնորհների դեմ պայքարն ու մրցակցային միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը չեն ենթադրում անխուսափելի կուլակաթափություն: Այստեղ պետությունը պետք է բացառապես տնտեսական լծակներ կիրառի, սահմանի հստակ խաղի կանոններ և հետևի դրանց իրականացմանը:
Միևնույն ժամանակ հնարավոր չէ հերքել այն հանգամանքը, որ Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրների համար, որտեղ շուկան խիստ սահմանափակ է, մենաշնորհի առաջացման հավանականությունը բավական մեծ է: Սակայն դա արդեն ենթադրում է, որ հարկավոր է կոշտ վարչարարություն ու վերահսկողություն կիրառել՝ հավասար մրցակցային դաշտ ապահովելու համար: Եթե նույնիսկ ձևավորվում է մենաշնորհ, այդ կարգավիճակում հայտնված տնտեսվարողները պետք է մշտապես գտնվեն համապատասխան կառույցների վերահսկողության ներքո:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34