Microsoft ընկերությունը շահել է ԱՄՆ բանակի մարտական ստորաբաժանումների համար լրացված իրականության լրակազմի մատակարարման գրեթե 22 մլրդ դոլարի պայմանագիրը, փոխանցում է AP-ն:
Տեխնոլոգիան հիմնված է Microsoft-ի HoloLens լրակազմերի վրա, որոնք ի սկզբանե նախատեսված էին տեսախաղերի եւ զվարճությունների ինդուստրիայի համար:
Պենտագոնի ներկայացուցիչները ֆուտուրիստական տեխնոլոգիան, որը բանակն անվանում է վիզուալ բարելավման ինտեգրված համակարգ, նկարագրել են որպես շրջակա իրադրության մասին զինվորների իրազեկվածության եւ թիրախներն ու վտանգները հայտնաբերելու նրանց ունակության մեծացման միջոց:
Գլխի վրա մոնտաժվող Microsoft-ի HoloLens դիսփլեյները թույլ են տալիս տեսնել վիրտուալ պատկերներ, դրված ֆիզիկական աշխարհում՝ վիտուալ խաղային աշխարհներում հոլոգրամներից մինչեւ վերանորոգման կառուցվածքներ: Օգտատերերը կարող են կառավարել այն, ինչ տեսնում են՝ ձեռքերի կամ ձայնային հրամանների միջոցով:
Բանակի վեբկայքում նշվում է, որ զինվորները գաջեթները թեստավորել են անցյալ տարի Վիրջինիայում Պիկետ ֆորտում: Համակարգը կարող է զորքերին օգնել առավելություն ստանալ «մարտադաշտերում, որոնք ավելի ու ավելի են անկանխատեսելի դառնում»:
480 մլն դոլար պայմանագրով Microsoft-ի համակարգերը բանակն առաջին անգամ թեստավորել է 2018 թվականին եւ հայտարարել, որ լրակազմերը կարելի է օգտագործել ինչպես մարզումների համար, այնպես էլ իրական մարտերում: Նոր պայմանագիրը Microsoft-ին թույլ կտա զանգվածային արտադրություն սկսել ավելի քան 120 հազար զինվորի համար:
Microsoft-ը հայտարարել է, որ հաջորդ տասնամյակի ընթացքում պայմանագրի գումարը կկազմի մինչեւ 21,88 մլրդ դոլար, ըստ որում՝ բազային հնգամյա համաձայնագիրը կարող է երկարաձգվել եւս 5 տարով:
Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթը փետրվարին Սենատի զինված ուժերի հարցերի կոմիտեին հայտնել էր, որ համակարգը կարող է ինտեգրել ջերմային գիշերային տեսանելիության եւ դեմքերի ճանաչման սարքերը, որպեսզի զինվորներին «իրական ժամանակում վերլուծություն» տրամադրի հեռավոր մարտադաշտերում: Նա նաեւ նշել է, որ դա կարող է օգնել ծրագրել պատանդներին փրկելու գործողություններ շենքի «թվային կրկնօրինակի» ստեղծման ճանապարհով:
10:33
10:17
10:00
09:42
09:14
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03