Արդեն ակնհայտ է, որ մենք պատերազմներից դասեր չենք քաղել, եւ ոչ միայն թուրքերի հետ բարեկամության թեման է դրա մասին խոսում, այլ նաեւ այն, որ ամեն պատերազմից հետո որպես պետություն խելքներս գլուխներս չենք հավաքում եւ մեր ներքին տնային աշխատանքը լավ չենք անում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Հիմա մեր երկրին օդ ու ջրի պես համերաշխություն է պետք, որովհետեւ առանց դրա մենք բանակը չենք կարող վերականգնել, մեր նահատակների ընտանիքներին չենք կարող լավ պահել, գերիներին չենք կարող վերադարձնել, հաշմանդամների խնդիրները չենք կարող լուծել: Ոչ մի բան չենք կարող անել: Պատերազմը դաս է»,-ասաց նա: Մարուքյանը կարծիք հայտնեց, որ այս ժամանակահատվածում պետք է ոչ խոսել թուրքերի հետ բարեկամությունից, ոչ էլ թշնամություն քարոզել, այլ պետք է տնային աշխատանքը լավ կատարել. «Եթե դու ուժեղ ես, բոլորը կուզեն քո հետ բարեկամություն անել, եթե թույլ ես, բոլորը աչք են գցելու քո ունեցածի վրա, փորձելու են տիրանալ: Դրա համար պետք է հզորանալ»:
Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, ԼՀԿ ղեկավարը նկատեց, որ Հայաստանը երբեք սահման չի փակել որեւէ մեկի հետ. «Հայաստանի սահմանը միակողմանի փակել են ուրիշները: Մինչեւ Հայաստանի տնտեսությունը, օրենսդրություեւնը պատրաստ չլինի նման իրավիճակի, չենք կարող նման քայլի գնալ: Մեր տնտեսությունը, օրենսդրությունը պետք է պատրաստել սահմանների բացմանը»: Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01