Գերեվարված զինծառայողների ծնողներն այսօր՝ ապրիլի 2-ին, Կառավարության մոտից երթով շարժվել են դեպի ՌԴ դեսպանատուն:
Ծնողներից մեկը հայտնեց, որ իրենք նախկինում դիմել էին ՌԴ դեսպանատուն՝ կապված Ադրբեջանի նախագահի եւ ԱԳ նախարարի հայտարարությունների հետ:
«Մենք Ռուսաստանին ներկայացրել ենք պահանջ Ադրբեջանի նախագահի եւ ԱԳ նախարարի հայտարարությունների հետ կապված՝ Լաչինչ միջանցքով մուտք ու ելքի մասով: Իրենք ուզում էին հող նախապատրաստել, որ մեր երեխաներին թիրախավորեին որպես դիվերսանտներ: Դա մեզ անհանգստացրել է, Ռուսաստանը որպես եռակողմ համաձայնագրի երաշխավոր կողմ, դիմել ենք ՌԴ դեսպանատուն, խնդրենք, որ սանձեն, զսպեն Ադրբեջանի նախագահին ու ԱԳ նախարարին:
Դա պետք է աներ մեր կառավարությունը, հանդես գար պատասխան հայտարարություններով նույն մակարդակով, որով հանդես էին եկել Ադրբեջանի ղեկավարները: Անտեսել են, քանի որ խոսքը վերաբերել է զինվորներին, իսկ զինվորն իրենց համար որեւէ արժեք չի: Հիմա գնում ենք այդ հարցի պատասխանն ստանալու ՌԴ դեսպանությունից»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ նույնպես կառավարության մոտ էին հավաքվել եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հին Թաղեր-Խծաբերդ հատվածից գերեվարված՝ շիրակցի 62 զինծառայողների ծնողները: Նրանք հայտարարել էին, որ մտադիր են գիշերել կառավարության շենքի մոտ, քանի որ կառավարության աշխատակազմից իրենց փոխանցել էին, որ՝ Նիկոլ Փաշինյանը մինչեւ ապրիլի 9-ը մեկուսացած է եւ գերեվարվածների ծնողներին ընդունել չի կարող: Ցուցարարների պահանջը մեկն է՝ որոշակի տեղեկություններ ստանալ իրենց հարազատների ճակատագրի մասին:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44