2016-ի ապրիլյան պատերազմում մեր հաղթանակը կասկածի տակ էին դնում այսօր իշխանության եկած մարդիկ, որոնք խայտառակ կապիտուլյացիոն հայտարարությունից հետո կորցնելով Արցախի 75 տոկոսը, ասում են՝ մենք պարտված ենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «2016-ին թշնամին մի քանի ուղղություններով լայնածավալ հարձակում սկսեց Արցախը գրավելու համար: Շնորհիվ հայկական բանակի, Արցախի բանակի, կասեցվեց գրոհը եւ ձախողվեց թշնամու հարձակումը: Թշնամին չհասավ իր նպատակին: Անշուշտ, ունեցանք զոհեր, որոնքկյանքի գնով տապալվեց թշնամում ծրագիրը»,-ասաց նա: Անդրադառնալով ներքաղաքական զրգացումներին, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Եթե մինչեւ ընտրություններ չստացվի ազատվել այս չարիքի կառավարությունից, ընտրությունը լինելու է այն վերջին կետը, որի միջոցով պետք է ազատվել այս դավաճաններից: Օրինակ, եթե ՀՅԴ-ն որոշի մասնակցել այդ ընտրություններին, առաջնորդվելու է միայն այդ սկզբունքով՝ հեռացնել այս սրիկա դավաճաններին, փոխել երկրի քաղաքական կուրսը եւ փրկել հայրենիքը: Ինքն ամեն ինչ անելու է, որ վերարտադրվի, բայց շանս չի ունենալու, որովհետեւ վերջին հաշվով մեր ժողովրդի առջեւ է այս ամենը տեղի ունեցել: Ինչքան կարելի է խաբել, մոլորեցնել: Իր հիմնական թեզը լինելու հետեւյալը, որ տեսեք, ես խաղաղություն եմ բերելու: Իրենք փորձելու են իրենց ներկայացնել որպես խաղաղության ուժեր, իսկ հակառակորդներին՝ պատերազմի ուժեր: Սա իրենց հայտնի թեզն է դեռ 1996-ից: Բայց ակնհայտ է, որ մեր ժողովրդին կոտորել են եւ պատերազմի բերել են այդ «խաղաղասեր ուժերը»: Խաղաղությունը չեն մուրում, պարտադրում են, իսկ դա կարող ես պարտադրել ուժեղ պետությամբ: Իրենք ամեն ինչ անելու են այս ամենը մոռացության տալու եւ թուրքերի հետ նոր էջ սկսելու համար»:
Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44