Հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» մշակած կարգավորման բազային սկզբունքներն են դրված 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հայտարարության հիմքում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին: Այս մասին «Մոսկվա-Բաքու» լրատվական գործակալության հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Աaնդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանն այսօր ինչպիսի՞ն է տեսնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում՝ հաշվի առնելով, որ հակամարտության լուծման գործում կոնկրետ արդյունքների հանգեցրեց Ռուսաստանի միջնորդական դերը:
Դիվանագետի խոսքով՝ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ընթացքում Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին (ԱՄՆ եւ Ֆրանսիա) ակտիվորեն աշխատել է արյունահեղության դադարեցման ուղղությամբ: 2020 թվականի հոկտեմբերին երեք երկրների նախագահների եւ արտաքին գործերի նախարարների մակարդակով արվեցին կարեւոր հայտարարություններ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ հակամատող կողմերի միջեւ վերսկսել բանակցությունները:
«Հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների «եռյակի» կողմից մշակված կարգավորման հիմնական սկզբունքներն են դրված 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հայտարարության հիմքում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին: Համոզված ենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձեւաչափը պետք է հետագայում ես առաջատար դեր ունենա ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու, հակամարտության հաստատուն եւ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով երկարաժամկետ կարգավորման ուղիների որոնման գործում»,- նշել է Ռուդենկոն:
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44