«Մայրի» ՀԿ-ն սոցիալական ինտեգրման մշակութային կենտրոնը գործում է արդեն 7 տարի: Շահառուները հատուկ կարիքներով երեխաներն ու երիտասարդներն են: Կենտրոնը ամենօրյա չորսժամյա դասընթացներ է կազմակերպում հատուկ կարիքներով այն երեխաների համար, ովքեր չեն կարող ներառվել հանրակրթական դպրոցի դասարաններում կամ նրանց համար, ովքեր արդեն ավարտել են դպրոցը: «Մայրի» ՀԿ-ի տնօրեն Զարուհի Մանուկյանը նշում է, որ կենտրոնի գործունեության նպատակը ոչ միայն հատուկ կարիքներով մարդկանց աջակցելն է, այլև նրանց անհատական կարողությունները զարգացնելու համար հնարավորություն տալը: Այս կենտրում բոլոր դասերն իրականացվում են բուժական մանկավարժների և հոգեբանների հսկողությամբ: Հատուկ կարիքներով երեխաների ու երիտասարդների համար գործում են երաժշտաթերապիա և բազմաթիվ այլ խմբակներ` ձեռքի աշխատանքների, փայտագործության, կերամիկա/նկարչության, էվրիթմիայի, սպորտի, պարի, թատերական, այգեգործության, սովորեցնում են խոհանոցային հմտություններ: Ապրիլից կենտրոնը պետական աջակցություն կստանա: Ըստ Զարուհի Մանուկյանի` մտադիր են ընդլայնել գործունեությունը: Մտահղացումը ծնվել է արցախյան երրորդ պատերազմից հետո: «Մայրի»-ին հաջողվել գերմանացի գործընկերների ֆինանսավորմամբ ձեռք բերել նոր տարածք, որտեղ կառուցել են հացի փուռ և գործարկման համար աշխատանքի են հրավիրում արցախյան պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած երիտասարդներին: Մտադիր են նաև սոցիալական արթ-սրճարան հիմնել, կից` մանկական հրապարակ: Զարուհի Մանուկյանն ասում է, որ այժմ փնտրում են խոհարարների, մատուցողների, դիզայներների, փայտագործությամբ զբաղվողների: Պատրաստ են անգամ աջակցել նրանց, ովքեր պարզապես սիրում են խոհարարությանը կամ ուզում են սերտել գեղեցիկ մատուցելու հմտությունները: Մանրամասների համար պետք է դիմել Երևանում գտնվող «Մայրի» կենտրո` Եղբայրության 11 կամ գրել «Mayri NGO բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոն» ֆեյսբուքյան էջին:
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03