Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը և Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանն այսօր այցելել են Սյունիքի մարզ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Շիկահող բնակավայրում բացվել է հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ: Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ և Ճակատեն բնակավայրերից 25 բնակիչ է կամավորագրվել:
Հենակետի աշխատանքների կազմակերպման համար տրամադրվել է հրշեջ մեքենա, որը ԱԻՆ-ի հաշվեկշռից նվիրատվության միջոցով փոխանցվել է Կապան համայնքի հաշվեկշռին: ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, կարևորելով նման հենակետերի ստեղծումը, ընդգծել է, որ այս տարբերակով հնարավոր է լինում արագ արձագանքման միջոցով տարածքի նախնական հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպել կամավորական ուժերով՝ մինչև մարզային փրկարարական վարչության ՀՓՋ-ից հրշեջ-փրկարարների ժամանումը: ԱԻ նախարարը և ՓԾ տնօրենը միջոցառման ավարտին մասնակցել են Շիկահողում կազմակերպված ծառատունկին:
Նշենք, որ սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում արտակարգ իրավիճակներին արագ և արդյունավետ արձագանքելու նպատակով 3 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր են ստեղծվել Սյունիքի մարզի Գորայք, Վայոց ձորի մարզի Խաչիկ և Գեղարքունիքի մարզի Արտանիշ բնակավայրերում: Կառավարության որոշմամբ՝ Արմավիրի մարզի Երվանդաշատ, Սյունիքի մարզի Կապան, Գեղարքունիքի մարզի Շողակաթ, Տավուշի մարզի Այրում, Վայոց ձորի մարզի Արենի և Զառիթափ համայնքներին նվիրաբերվել են մեկական հրշեջ ավտոբաքեր: Ներկայումս Ավստրիական և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների հետ համատեղ աշխատանքներ են տարվում՝ Կոտայքի մարզի Գառնի և Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքներում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր ստեղծելու ուղղությամբ:
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01