Սյունիքի մարզի Շուռնուխ, Որոտան բնակավայրերի բնակիչների տները ադրբեջանցիների կողմից խլելու, նրանց նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու փաստերի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2020թ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել մի շարք բնակավայրեր, իսկ հայ-ադրբեջանական սահմանը գծվում է «GPS»-ով։ Սահմանազատման աշխատանքների պատճառով ադրբեջանական վերահսկողության տակ են անցել նաև Սյունիքի մարզի Շուռնուխի տներից մի քանիսը, Կապանի ավտոճանապարհի մի մասը և մի շարք այլ վայրեր։ Սյունիքի մարզի սահմանային բնակավայրերի նկատմամբ ադրբեջանցիների կողմից ոտնձգությունների մասին ահազանգել են նաև համայնքների ղեկավարները։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել Շուռնուխ-Որոտան բնակավայրերի տների նկատմամբ զինված անհայտ անձանց, ըստ էության, հակառակորդի կողմից իրականացվող ավազակային հարձակման, ոտնձգությունների փաստի առթիվ։ Ներկայացված հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչություն, որտեղ որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։
Հովհաննես Խուդոյանը բողոք է ներկայացրել դատախազություն՝ վիճարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, ինչը մերժվել է։ Հատկանշական է, որ դատախազը բողոքը մերժել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդվածով, որը նախատեսում է տարածքային ընդդատության հարցը։ Ըստ փաստաբանի՝ դատախազն, ըստ էության, բողոքը մերժելու որոշմամբ, թեև ոչ ուղիղ կերպով նշել է, որ այդ տների տարածքները չեն գտնվում ՀՀ սահմանում։ Փաստաբանը դատական կարգով բողոքարկել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը՝ պահանջելով քրեական գործ հարուցել։ Բողոքը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանին, որը շուրջ մեկ ամիս է, ինչ գործով նիստ չի գումարում՝ քննելու ներկայացված բողոքը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44