Մարտի 21-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հաղորդում էր ստացվել, որ մոտ երկու ժամ առաջ գողացել են Ալեք Մանուկյան փողոցում կայանված «Լեքսուսի» խլացուցիչի օդազտիչը: Մեքենայի այս մասն ավելի հայտնի է կատալիզատոր անվամբ: Մարտի 22-ի առավոտյան բաժանմունքում ստացվում է նմանատիպ նոր ահազանգ. վերջին երեք օրվա ընթացքում գողացել էին Սայաթ-Նովայի պողոտայում կայանված «Նիսանի» խլացուցիչը: Մարտի 27-ի առավոտյան երրորդ ահազանգն էր, այս անգամ` ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում: Ահազանգողը հայտնում էր, որ Պարույր Սևակի փողոցի իրենց բակում կայանված «Լեքսուսից» գողացել էին կողային հայելիները և խլացուցիչի օդազտիչը: Այս ընթացքում իրավապահները, բնականաբար, ձեռքերը ծալած չէին նստել: Գիշերային շրջայցերի ընթացքում հատուկ ուշադրություն էր դարձվում տարածքում կայանված մեքենաներին, ուսումնասիրվում էին տարածքը հսկող տեսախցիկների տեսագրությունները, և, իհարկե, իրականացվում էր օպերատիվ աշխատանք: Եվ ահա, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել է նույն անձը` Դավիթաշենի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ: Ապրիլի 1-ին նա հայտնաբերվեց Արմավիրի մարզի Արևշատ գյուղում ու բերման ենթարկվեց Մարաշի բաժանմունք, որտեղ էլ տվեց խոստովանական բացատրություն։ Պարզվեց, որ երիտասարդը հասցրել էր վաճառել գողոնը։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
10:04
00:00
00:00
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44