«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արթիկի քաղաքապետի ընտրությունները շարունակում են տարօրինակ զարգացումներ գրանցել: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 2 ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն պաշտոնապես սատարում է նախկին ԲՀԿ ական Մուշեղ Պետոյանի թեկնածությունը, սակայն առաջադրվել է նաեւ ՀՀԿ քաղխորհրդի անդամ, նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանը, ով շարունակում է պնդել, որ ՀՀԿ-ն իրեն է սատարում: Ինչպես տեղեկացնում են Արթիկի մեր աղբյուրները՝ Մխիթար Վարագյանը բավական հաճախ հանդիպումներ է ունենում Շիրակի ՀՅԴ ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ, ինչը կարող է նշանակել, որ թերեւս փորձ է արվում մարզի երկրորդ քաղաքում կազմակերպել ՀՀԿ ի պարտությունը: Ավելին՝ լուրեր կան, որ Արթիկում տեւական ժամանակ չբնակվող Մխիթար Վարագյանն առաջադրվել է, ունենալով իր վաղեմի հովանավորյալի՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի համաձայնությունը, ըստ այդ պնդումների՝ ՀՀԿ-ի ներսում նման անիշխանության հեղինակը հենց Հովսեփյանն է, ով մտերիմ հարաբերություններ ունի Մխիթար Վարագյանի եղբոր՝ Ղազախստանում բնակվող գործարար Դավիթ Վարագյանի հետ: Այս իրավիճակից կարելի է ենթադրել, որ ՀՀԿ-ն Շիրակում այնքան է թույացել, որ նույնիսկ պաշտոնապես իր կողմից սատարվող թեկնածուի դեմ ազատ գործում է թե ՀՀԿ-ը, թե ՀՅԴ-ն, թե քննչական կոմիտեն՝ ի դեմս Աղվան Հովսեփյանի: Ակնահայտ է նաեւ այն, որ ՀՅԴ այսօրվանից փորձ է անում համալրել իր կողմնակիցների թիմը՝ 2017թ ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44