ARM | RUS |

«Այլեւս չենք լռելու». «Արաքս Թռչնաֆաբրիկայի» հայտարարությունը՝ ձվի շուկայում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ

05.04.21 | 23:48

«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն, հանդիսանալով հավի ձվի եւ թռչնամսի արտադրության ոլորտներում գործունեություն ծավալող առաջատար ընկերություն, խորը մտահոգություն է հայտնում վերջին շրջանում եւ հատկապես Զատիկին նախորդող օրերին ձվի շուկայում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն։

NEWS.am-ը ներկայացնում է ընկերության հայտարարությունը, որում, մասնավորապես, նշվում է.

«Այլեւս չենք լռելու…

«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն, հանդիսանալով հավի ձվի եւ թռչնամսի արտադրության ոլորտներում գործունեություն ծավալող առաջատար ընկերություն, խորը մտահոգություն է հայտնում վերջին շրջանում եւ հատկապես Զատիկին նախորդող օրերին ձվի շուկայում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ։

Գտնում ենք, որ այս ամենի պատճառները նոր չեն, այլ գալիս են դեռեւս 2019 թվականի նոյեմբերից, երբ ձվի շուկայում սկսված լճացման ու գերարտադրության պատճառով գները սկսեցին նվազել։ Արդյունքում 2019 թվականի վերջին ու 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին շուկայում գնանկում էր ու ընդհուպ 19 դրամով ձու էր վաճառվում։ Դրա հետեւանքով շուկայից որոշ տնտեսվարողներ դուրս մղվեցին, արտադրողները ստիպված էին կրճատել իրենց արտադրության ծավալները՝ վնասները նվազեցնելու համար։ Հաշվի առնելով տեղական շուկայի հագեցվածությունը՝ «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն քայլեր է ձեռնարկել ձու արտահանելու համար։ Մասնավորապես՝ 2020 թվականի մարտ, ապրիլ, հունիս, հուլիս ամիսներին արտահանել է ավելի քան 3.9 մլն հատ ձու, ընդորում՝ շատ ավելի ցածր գներով՝ համեմատած այդ ժամանակ ՀՀ շուկայում Ընկերության կողմից իրացվող ձվի գների հետ։

Անդրադառնալով վերջին շրջանում ձվի թանկացմանը, հարկ ենք համարում նշել, որ դա պայմանավորված էր մի շարք հանգամանքներով։ Նախ՝ կերի թանկացմամբ. 2019-2020թթ-ի համեմատ կերը թանկացել է ավելի քան 26%-ով։ Էական ազդեցություն է թողել նաեւ դոլարի փոխարժեքը, որը 2020 թվականի համեմատ աճել է ավելի քան 10%-ով՝ ավելացնելով թռչնաֆաբրիկաների արտաժույթով վարկերի սպասարկման ծախսերը։ Իսկ ինչ վերաբերում է Զատիկին նախորդող վերջին օրերին ձվի գների շեշտակի բարձրացման մասին հրապարակումներին ու ահազանգերին, ապա տեղեկացնում ենք, որ «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի կողմից ձվի բացթողման գների ոչ մի փոփոխություն չի եղել։ Նման երեւույթների հնարավոր պատճառ կարող էր լինել ձվի դեֆիցիտը, քանի որ 2019-2020թթ եղել է ձվի գերարտադրություն, շուկան լճացել է, ինչի պատճառով շատ տնտեսություններում ստիպված են եղել գնալ հարկադիր մորթի, փոփոխել արտադրական ցիկլերը։ Պակասել է ածան թռչունների գլխաքանակը, հանգեցնելով արտադրության ծավալների կրճատմանը։ Չենք բացառում նաեւ այն, որ որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ փորձել են ստեղված իրավիճակից առավելագույնը քաղել ու թանկացրել են իրենց ապրանքների գները։

Ցավով արձանագրում ենք, որ մամուլում, սոցիալական տարբեր հարթակներում նկատվում են «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի գործարար համբավը վարկաբեկելուն ուղղված քայլեր, տարածվում են իրականությանը չհամապատասխանող լուրեր, թե իբր «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն այլ արտադրողների ձվերը գնել ու պահեստավորել է՝ շուկայում դիֆիցիտ առաջացնելու համար։ Առավել քան համոզված ենք, որ սա արվում է ուղղորդված, որոշ անբարեխիղճ ընկերությունների կողմից, քանի որ այս ամենի ձեռագիրը մեզ քաջ ծանոթ է եւ նախկինում էլ նման դրսեւորումներ եղել են։ Ավելին՝ դեմագոգիայի վերջին դրսեւորում ենք համարում այս իրավիճակում օգուտ ստնալու հարցը Արցախյան վերջին պատերազմի 5000-ից ավել զոհերի անվան հետ կապելը։ Խստորեն դատապարտում ենք նման երեւույթները ու հորդորում ձեռնպահ մնալ մեր հերոսների թափած արյունը նեղ անձնական շահերին ծառայեցնելուց՝ հասարակության լայն շերտերի մոտ հուզականություն առաջացնելու ու էժանագին փիառի նպատակով։

Իրականությանը չհամապատասխանող ու կեղծ լուրեր տարածելով, շատ լրատվական միջոցներ չեն անդրադառնում կամ ոչ բավարար չափով են անդրադառնում Ընկերության կողմից մեր երկրի տնտեսության մեջ կատարվող մեծածավալ ներդումներին, տնտեսական զարգացմանն ուղղված քայլերին ու կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Ավելորդ չենք համարում նշել, որ միայն 2020 թվականի ընթացքում ՝

44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստան Համահայկական հիմնադրամին է փոխանցվել Ընկերության մեկ օրվա հասույթն ու շուրջ 600 աշխատակիցների մեկ օրվա աշխատավարձը,

Կացարաններով են ապահովվել ու մինչեւ օրս ապահովվում են Արցախից տեղահանված շուրջ 200 մեր հայրենակիցներ,

Պատերազմի ընթացքում զինված ուժերին պարբերաբար մատակարարվել է անմիջապես օգտագործման համար պատրաստի մսամթերք,

Առաջնագծում ծառայություն իրականացնող զինվորների համար կառուցվել են հարմարավետ կացարաններ,

Դիլիջան, Ջերմուկ եւ Վաղարշապատ քաղաքներում ապաստանած Արցախի մեր հարյուրավոր հայրենակիցներին պարբերաբար տրամադրվել է ձու եւ թռչնամիս,

Ավելի քան 40 հազար 1-օրական ճտեր անվճար տրամադրվել են Արմավիրի ու Սյունիքի մարզի գյուղացիական տնտեսություններին՝ թռչնաբուծության ոլորտը զարգացնելու տամար,

Չնայած 2020 թվականին կորոնավիրուսով ու պատերազով պայմանավորված դժվարություններին՝ մեծ ներդրումների շնորհիվ կառուցվել է ժամանակակից ինկուբատոր, որը մոնտաժվել ու շահագործման է հանձնվել հենց պատերազմի ժամանակ։ Դրա շնորհիվ հնարավորություն է ստեղծվել տեղական թռչնաֆաբրիկաներն ապահովել 1-օրական ձվատու եւ մսատու թռչուններով՝ նվազեցնելով ներմուծումից կախվածությունը ու լուծելով սննդամթերքի ինքնաբավության ապահովման կարեւոր խնդիր։ Չնայած որոշ <<խելոքներ>> այս հարցում էլ ուղղորդված արշավ են տանում՝ անհիմն պատճառներ բերելով ինկուբատորի փակման անհրաժեշտության վերաբերյալ։ Ի դեպ՝ առաջիկա շաբաթներին Արցախ կուղեւորվի ինկուբատորում արտադրված թռչունների հերթական խմբաքանակը։

Սա կատարված աշխատանքների մի մասն է միայն ու հարկ չենք համարում անդրադառնալ նախորդ տարիներին կատարված գործերին։

Վերը նշված հանգամանքները հաշվի առնելով, գտնում ենք, որ համապատասխան պետական մարմինները պետք է տան հետեւյալ հարցերի պատասխանները՝

Շուկայում որոշ անբարեխիղճ արտադրողներ իրականացրել են դեմպինգային քաղաքականություն, նվազեցրել են գները եւ իրավասու պետական մարմինները պետք է պարզեին, թե ո՞ր ընկերություններն են սկսել դա կատարել։ Մինչդեռ 2020-ի փետրվարին վարույթ է հարուցվում ու 11 ամիս անց նոր միայն կայացվում է տուգանքի որոշում 7 թռչնաբուծական ֆաբրիկաների նկատմամբ, այդպես էլ չպատասխանելով այն հարցին, թե ո՞վ էր այս ողջ գործընթացի նախաձեռնողն ու պատասխանատուն, ո՞վ էր սկսել դեմպինգ իրականացնել։

Ընկերությունը շատ լավ հասկանալով, որ գերարտադրության ու լճացման հետեւանքով արտադրության ծավալների կրճատումը հանգեցնելու է դեֆիցիտի ու Զատիկին ձվի շուկայում խնդիրներ են առաջանալու՝ դիմել է պետական համապատասխան մարմիններին՝ ձվի ներկրման թույլտվություն ստանալու համար։ Սակայն որոշ թռչնաֆաբրիկաներ դրան դեմ են եղել, ասելով որ խնդիր չկա, եղած ձուն կբավականացնի։ Անհրաժեշտ ենք համարում պարզել, թե ո՞վքեր են դեմ եղել ձվի ներկրմանը, ո՞վքեր են ստորագրել պետական մարմններին ուղղված նամակում, որում նշվել է, որ ձու ներկրելու կարիք չկա, եղած պաշարները բավարար են։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք այս գործընթացը նախաձեռնած ընկերությունները չէ, որ կանգնած են դեմպինգի հետեւում:

Այլեւս չենք պատրաստվում լռել, ուստի՝ ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ մեր տնտեսական շահերը եւ գործարար համբավը օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտպանելու նպատակով, ինչպես նաեւ հետամուտ ենք լինելու վերոնշյալ հարցադրումների պատասխանները ստանալու հարցում»։


Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի կայանա

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի...

23:22

Վթար՝ Կենդանաբանական այգու մուտքի մոտ. վիրավորներին տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ

Վթար՝ Կենդանաբանական այգու մուտքի մոտ. վիրավորներին տեղափոխել են տարբեր...

23:13

Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում են հարուցել

Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում են...

22:55

Հասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ. սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է. Վահե Հովհաննիսյան

Հասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ. սա պատմական-...

22:25

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի...

22:15

Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած դրսևորում. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած...

09:45

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային...

09:02

Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի մասնակցության իրավունքի մասին

Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի...

18:19

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան կառուցում

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան...

18:04

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ հայտնաբերել են աշխատակցի մարմինը

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ...

17:29

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի...

17:05

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ բերել

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ...

16:45

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

16:29

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական օրգանները

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական...

16:02

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily...

13:42

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է բռնկվել

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է...

13:24

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը....

13:08

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ. SNN

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ....

12:44

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են գալիս հնարավորություններ. իրանագետ

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են...

12:35

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոս

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50...

12:21

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44