Դերասան Հովհաննես Ազոյանը բաժանվել է իր կնոջից և այդ մասին սրտաճմլիկ և հուզիչ գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում: Իհարկե ցավալի փաստ է, քանի որ Հովոն և իր կինը համարվում էին հայրենի շոուբիզնեի սիրված և ամուր ընտանիքներից մեկը: Սակայն միանշանակ անընդունելի է, որ կոլոտ Հովոն իր բաժանումը պայմանավորում է բացառապես իր` իբր թե ամբողջ ժամանակ ժողովրդի կողքին լինելու, նրա «հոգսերով» ապրելու և ազգի «փրկության» ծրագրեր կազմելու տիտանական և ժամանակատար աշխատանքներով, ինչի արդյունքում չի կարողանում բավական ժամանակ տրամադրել իր ընտանիքին: Ակնհայտ է, որ Հովոն անամոթաբար ստում է և փորձում է նույնիսկ իր սեփական եընտանիքի քայքայման արդյունքում` դիվիդենտներ շահել: Սակայն Հովոյին այս ամենը կարծում եմ քիչ է մտահոգում, քանի որ նրա ապազգային և հակապետական գործունեությունը կարծես թե դրական արդյունք է տալիս և մեր այս կեղծ հայրենասերը չդիմանալով մեր պռոիշխանական հեռուստաընկերություններից մեկի կողմից իրեն արված գայթակղիչ առաջարկին, որոշել է իր վրայից գցել «հայրենասերի» և արդարության վերականգնման համար մշտապես մարտնչողի` կեղծ դիմակը և հանուն սեփական բարեկեցության 30 արծաթով դավաճանել իր որդեգրած «անխախտ» սկզբունքներին և կեղծ ազգափրկիչ գաղափարներին: Կարծում եմ, որ Հովոն կրկին զբաղվելով իր իրական գործով, կկարողանա պահպանել սիրված դերասանի իր կերպարը և կթողնի, որ քաղաքականությամբ և ազգի փրկությամբ զբաղվեն, մեր երկրի ապագայով և ժողովրդի արժանապատիվ ու բարեկեցիկ առօրյայով իրոք մտահոգ մարդիկ: Իմիջայլոց նման գրավիչ և «խրախուսական» առաջարկ է ստացել, նաև Հովոյի «գաղափարական» ընկեր և մեր ոստիկաններին թուրք անվանած կարգին Հայկոն, ով ևս եկել է ճիշտ եզրահանգման և որոշել է իր «ընդդիմադիր» գործչի շինելը, փոխարինել դերասանի գեղեցիկ սերթուկով և նրա երկրպագուները շատ-շուտով հնարավորություն կունենան նրան տեսնելու հեռուստաէկրաններին: Ես կարծում եմ, որ այս երկու սիրված դերասանները զբաղվելով իրենց իրական աշխատանքով, էականորեն ավելի շատ օգտակար կլինեն և դրական լիցքեր կհաղորդեն մեզ բոլորիս:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34