«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատանքային մթնոլորտը գնալով լարվում է: 2021 թվականի հունվարի 18-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյան նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար, կամայական որոշումներ են կայացվում մի շարք ոլորտներում։ Դրանց հերթով անդրադառնալու ենք:
«Ժողովուրդ» օրաթերթը ահազանգեր է ստացել, այսպես ասած, «ֆեյքերի ՊՈԱԿ» -ի աշխատակիցներից, որ աշխատավարձը ուշացվել է: Այդ ուշացումը վարչապետին կից պետական ոչ առեւտրային կազմակերպության աշխատակիցները կապում են հենց Արսեն Թորոսյանի հետ, որը մարդկանց անհիմն ազատումների հրահանգներ է տվել, մի ողջ բաժիններ փակելու պահանջներ ներկայացրել: Վերջին շրջանում ՊՈԱԿ-ում լարված են աշխատում գրեթե բոլորը, քանի որ հախուռն, անձնավորված հրահանգները հոգնեցրել են արդեն բոլորին: Արսեն Թորոսյանին ով դուր չի գալիս, միանգամից պահանջում է ազատել: «Ժողովուրդ» օրաթերթի ստացած տեղեկությունների համաձայն՝ ՊՈԱԿ-ի հիմնական աշխատանքային երկու ուղղությունններից՝ վերլուծական եւ ստեղծագործական, Թորոսյանը դժգոհ է հատկապես վերլուծական բաժնից։
Մեզ փոխանցեցին, որ կոնֆլիկտային իր բնավորությամբ հայտնի (մամուլն այդ մասին շատ է գրել) Թորոսյանը թիրախավորում է մարդկանց, հրահանգում պիտակավորել, վարկաբեկել նրանց համացանցում «ֆեյքեր»-ով եւ ՊՈԱԿ-ի ազդեցության տակ գտնվող անհայտ ծագման «ֆեյք» կայքերով: Թեեւ հաճախ դա անում է վարչապետի անունից, բայց անգամ ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլի Մինասյանը մի քանի անձերի մասով արդեն հասցրել է ճշտել վարչապետից, որ նա տեղյակ չի եղել Թորոսյանի ինքնագործունեությունից: Մի խոսքով, Թորոսյանն իրեն ազատություն է շնորհել. տեսնենք` մինչեւ ուր կհասնի, քանի որ մի պաշտոնյա էլ կար վարչապետի շրջապատում, նույնկերպ էր իրեն դրսեւորում, սկանդալով հեռացվեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55