Ես ուզում եմ պատմել, թե ինչու եմ խորշում, գարշում Նիկոլ Փաշինյանից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, Սեւան քաղաքում «Հայրենիքի փրկության շարժման» հանրհավաքի ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Ինչու եմ բացահայտ ասում՝ սատկի պրծնենք: Ի վերջո կողքս նստած էր պառլամենտում եւ 5 տարի հետը չէի խոսում: Ինչու ենք ասում՝ ինքը դավաճան է:Մենք չենք ասում՝ անհաջող պատերազմ է ունեցել, ասում ենք՝ դավաճան է: Որովհետեւ մենք շանս ունեինք այդ պատերազմում չպարտվել: Որովհետեւ հենց առաջին օրն իրեն ասվեց՝ պայթեցրու Սարսանգը, վերացրու Մարտակերտի ռազմաճակատը: Էնտեղ հեղեղ էր լինում, եւ դու զորքերը տեղափոխի հարավային ճակատ, որովհետեւ հարավից է գալու թշնամին: Սկզբից թշնամին զրահատեխնիկայով էր ուզում գալ, 10-րդ օրը փոխեց, ինտենսիվացրեց ԱԹՍ-ներով ինձ խփելը: Մենք ասում էինք Իսկանդերով խփի նավթամուղ, գազամուղ պայթեցրու, ինքը չգիտես ինչու խփում էր Գյանջայի 5-հարկանի շենքերին: Մենք ասում էինք՝ ատոմակայանի թափոններ կան, իրենք դա չունեն, լցրու, կրակի, ստեղծի միջուկային զոնա, որ չկարողանա զորքը գա: Ոչինչ չարեց: Վերջապես հոկտեմբերի 19-ին Պուտինն ասաց՝ Հադրութի կեսը ձեզ մնա, Շուշին էլ ձեզ մնա, կանգնեցնեմ: Այդ դեպքում Լաչին ու Քելբաջարը մեզ էր մնում: Այսինքն 6 հազար քառակուսի կմ մեզ էր մնում:Մարդը պարզ ասաց՝ ավելի լավ է ես հանձնեմ, հետո ժողովրդին խաբեմ, ասեմ՝ պարտվել եմ, որովհետեւ եթե հիմա գնամ զիջման, կասեն՝ դավաճան: Արդյունքում 6 հազար քառակուսի կմ-ից մնաց 2,5-3-ը»,-ասաց Բագրատյանը՝ հավելելով, որ Փաշինյանի ամեն մի շարժումը «փնթի չնթռլոյի շարժում է»:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44