«Երկիրը լքող քաղաքացիներին կոչ ենք անում գալ, կանգնել մեր կողքին, մեր պետության կողքին, միասնաբար քշենք այս դավաճաններին ու կառուցենք մեր երազած հայրենիքը»,-Սևան քաղաքում կազմակերպված հանրահավաքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը: Նրա խոսքով՝ իշխանական թիմը խաբել է ժողովրդին, բարեկեցիկ կյանք խոստացել, սակայն խոստումներից 3 տարի անց երևում է միայն կորսված հայրենիք, 5000-ից ավելի զոհ, փլուզված տնտեսություն: «Ես խոստանում եմ՝ իմքայլական պատգամավորները ձեզնից ներողություն են խնդրելու, որովհետև նրանք եկան, ձեզնից 15-20 հազար ձայն հավաքեցին, հայտնվեցին խորհրդարանում, մաս կազմեցին այս դավաճանական պրոցեսին ու մինչև հիմա ձեզնից ներողություն չեն խնդրել»,-հայտարարեց Սաղաթելյանը: Նա նկատեց, որ պատերազմի ժամանակ Գեղարքունիքի մարզը թշնամու հետ ուներ 82 կմ սահման, իսկ պատերազմից հետո այդ սահմանը դարձել է 160 կմ և ներկայում այդ սահմանը պահելու համար անհրաժեշտ է հսկայական ենթակառուցվածքներ ու ռեսուրսներ:
«Պատերազմից հետո Հայաստանում կա 7000 տեղահանված ընտանիք՝ շուրջ 30 հազար մարդ, ունենք բազմաթիվ անվտանգային խնդիրներ: Այս իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանելու մեր ժողովրդի շահերը, իրավունքները, զարգացնել տնտեսությունը, նա պետք է րոպե առաջ հեռանա՝ հանուն հայ ժողովրդի, Արցախի, մեր ապագայի: Մենք չենք կարող անտարբեր նստել մեր տները ու նայել, թե ինչպես է օր-օրի կործանվում մեր երկիրը»,- հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչը: Վերջինս նշեց, որ երեք տարի շարունակ իշխանութունը խոստացել էին միլիոնների ներդրում, ճոպանուղի, ճեմուղի, որ Գեղարքունիքի մարզում բարելավելու է կյանքը, սակայն ոչ մի խոստացված ներդրում չի իրականացվել, իսկ առաջիկայում էլ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի չգործելու և Սոթքի ոսկու հանքի փակման պատճառով սոցիալական վիճակն էլ ավելի է վատանալու:
Աղբյուր` Panorama.am
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44