2,5 տարի է արձանագրում ենք, որ 300․1 հոդվածը կիրառելիության և որոշակիության խնդիրներ ունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու դատարանի որոշումը հրապարակելուց հետո։
«Ավելի քան 2,5 տարի առաջ, դեռևս նախաքննության փուլում, դատախազին միջնորդություն էինք ներկայացրել՝ 300․1 հոդվածի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կարծիքը ստանալ»,- ասաց փաստաբանն ու հարց բարձրացրեց՝ պետք է պարզել, թե որքա՞ն գումար է պետությունը ծախսել, որքա՞ն գումար է հասարակությունը ծախսել՝ քրեական գործընթաց իրականացնելու համար, ինչն, ըստ նրա, ի սկզբանե բոլորին պարզ էր, որ ապօրինի է։
«Հիմա դիմել են Սահմանադրական դատարան։ Վերաորակման որևէ կառուցակարգ չկա, նոր մեղադրանք առաջադրելու որևէ հիմք չկա»,- նշեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է ՔՕ 309 հոդվածին, ապա Օրբելյանի դիտարկմամբ՝ դրա վաղեմությունը վաղուց անցել է։
«Ամեն գնով անձին դատապարտելու մոլուցքն ինքնին հակաիրավական, հակամարդկային և հակասահմանադրական է։ Մարդու անմեղության կանխավարկածը՝ որպես մարդու կարևորագույն իրավունքներից մեկը, պետք է վերջապես ընկալենք»,- կարծիք հայտնեց փաստաբանը հավելելով, որ դատախազությունը նույնպես պետք է առաջնորդվի անմեղության կանխավարկածով և անձն անմեղ է, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ։
Ռ․ Քոչարյանի պաշտպանը նաև տեղեկացրեց, որ անձի իրավունքների խախտման մասով դեռևս հստակ որոշում չունեն։
«Մեր վստահորդը պետք է որոշի՝ ինչ գործընթաց է սկսում։ Իմ անձնական կարծիքով, բոլոր այն անձինք, որոնց իրավունքները խախտվել են, պետք է իրականացնեն գործընթաց իրենց իրավունքների պաշտպանության համար։ Դա է այն գործիքը, որպեսզի դատախազությունն ամեն գնով անձանց դատապարտելու ցանությունը մոռանա և սկսի իրականացնել իր գործառույթն՝ օրինականության վերականգնման ուղղությամբ»,- հայտարարեց պաշտպանը։
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01