«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով, որն Ազգային ժողովն ընդունեց մարտի 24-ին, կատարվել են մի շարք փոփոխություններ: Օրինակ՝ այն, որ դիմորդը հնարավորություն կստանա միաժամանակ սովորել մեկից ավելի բուհում, ընդունելությունից երկու տարի առաջ տեղեկանալ, թե որ առարկաներից պետք է քննություն հանձնի: Այս ամենի հետ մեկտեղ, որոշակի փոփոխություններ կլինեն պետական ֆինանսավորման ձևերի մասով: Եթե նախկինում պետության կողմից հատկացվում էին անվճար ու վճարովի տեղեր, ապա նոր օրենքի կարգավորումներով կստեղծվի նոր կրթաթոշակային համակարգ: ԳՈՎԱԶԴ00:50Իմանալ ավելին Ուսման վարձի փոխհատուցումը կիրականացվի 3 ձևով. պետական կրթաթոշակով, որը տրվելու է ուսանողին՝ բարձր առաջադիմության և ուսումնական հաջողությունների համար, ուսանողական նպաստով, որը տրվելու է սոցիալական խոցելի խմբերին՝ անկախ նրա կրթական ցուցանիշներից, ինչպես նաև ուսանողական ֆինանսական խրախուսումով, որն ուսուցման հետ կապված այլ ծախսերի կամ ակադեմիական և հետազոտական ձեռքբերումների համար տրվելու է լավագույն ուսանողներին։ Նոր օրենքի համաձայն, ընդունելության ժամանակային փոփոխությունը վերաբերում է նրան, որ ուսումնական տարվանից առնվազն երկու տարի առաջ բուհերը հրապարակում են ընդունելության պահանջները, նշում այն առարկաները, որոնք պետք է հանձնեն դիմորդները բուհ ընդունվելու համար: 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ ցանկացած բուհում՝ լինի պետական կամ ոչ պետական, «Հայոց լեզու» առարկայի միասնական քննությունը կլինի պարտադիր: 168.am-ի հետ զրույցում Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը, խոսելով մեկից ավելի բուհում սովորելու հնարավորության մասին՝ ասաց. «Դա տեսական հնարավորություն է, որը թույլ է տալիս նոր ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը: Այստեղ, իհարկե, խոսք չի գնում վարձերի մասին, որոնք առանց այդ էլ առաջիկայում պետք է ստիպված բարձրանան, որովհետև ավելացված արժեքի հարկը, որը նախկինում չէր գանձվում ուսանողական վարձավճարներից, հիմա սկսելու է գանձվել, իսկ դա նշանակում է, որ բուհերը մեխանիկորեն պետք է բարձրացնեն ուսման վարձերը, և լրացուցիչ դժվարություններ կառաջանան, առավել ևս, որ կրթությունն այն բնագավառն է, որ պետք է հավասարություն լինի: Պետք է հաշվի առնեն, թե ուսանողն ինչպիսի ընտանիքից է՝ հարո՞ւստ, թե՞ ոչ, իսկ փորձը ցույց է տալիս, որ ավելի վատ պայմաններում գտնվող ընտանիքների երեխաները միշտ ուսման առաջադիմության ավելի բարձր ցուցանիշներ են գրանցում, քան մյուսները, և պետք է կրթությունը, ինչքան հնարավոր է՝ լինի մատչելի, որպեսզի չկորցնենք այն տաղանդները, որ այսօր ունենք դպրոցներում և հատկապես՝ գյուղական բնակավայրերում»: Կրթության փորձագետը նշեց՝ դրական է նաև այն, որ դիմորդը հնարավորություն կստանա միաժամանակ սովորել մեկից ավելի բուհում, ընդունելությունից երկու տարի առաջ տեղեկանալ, թե որ առարկաներից պետք է քննություն հանձնի: «Ուսումնասիրել ենք Արևմտյան Եվրոպայի փորձը, որտեղ բուհերը նախապես իրենց ռազմավարությունը հայտարարում են, և այն դիմորդները, որոնք որ դիմելու են այդ բուհեր, անպայման չէ՝ դպրոցն ավարտեն, նոր դիմեն, նրանք ընթացքում արդեն դիմելու հնարավորություն են ունենում, ընդ որում՝ մեկից ավելի բուհեր: Հետո, միավորներ հավաքելուց նոր կկարողանան ընտրել, այսինքն, եթե բուհն առաջարկում է որակյալ կրթություն, և բուհի շրջանավարտները կարողանում են հեշտությամբ գտնել աշխատաշուկայում իրենց տեղը, բոլոր դիմորդները կձգտեն այդպիսի բուհեր գնալ և այդպիսի մասնագիտություններ ընտրել, ու նախապես կողմնորոշվելու համար, իհարկե, դա դրական է: Իսկ կիրառման առումով արդեն մտահոգություններ կան, որովհետև մեր ոչ կրթական համակարգը, ոչ էլ վարչական աշխատակազմը՝ և՛ բուհերում և՛ ԿԳՄՍՆ-ում, պատրաստ չեն, դրանք այս պահի դրությամբ ուղղակի գաղափարի մակարդակում են, հետևաբար՝ պետք է տեսնել՝ ինչ խնդիրներ կան, դրանք լուծել, ապա անցնել իրագործման»,- մանրամասնեց Ատոմ Մխիթարյանը:
168.am
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44