Ուկրաինայի քայլը՝ դեպի ՆԱՏՕ, տարածաշրջանային անվտանգության և կայունության հիմնական տարրերից մեկն է: Այս մասին ասել է Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ քննարկել էր Դոնբասում իրավիճակի սրումը և ասել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը միակն է, որ կարող է դադարեցնել այնտեղ առկա հակամարտությունը: Իր հերթին, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը կխորացնի ներքին խնդիրները, իսկ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչների համար դաշինքին անդամակցելը անընդունելի հեռանկար է: «Դոնբասում իրավիճակի սրման համատեքստում կարևոր է, որ մենք շարունակենք այս քննարկումը ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ, և դրանով հերքել Ռուսաստանի կողմից տարածվող որոշակի քարոզչական ակնարկները և մեկ անգամ ևս հաստատել, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը, տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև մեր երկրի կայունության հիմնական տարրերից մեկն է»,- ասել է Ստեֆանիշինան։
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03