«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորները թիրախավորված են: Պրոցեսը կառավարում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ում հրահանգով վարկաբեկում են նրանց։
Տարբեր խողովակներով նամակներ են ուղղվում պետական գերատեսչություններին, որպեսզի ինչ-որ կոմպրոմատներ գտնեն նրանց մասին` հրապարակեն ու խայտառակեն: Մենք գրել էինք, որ Թագուհի Թովմասյանի հարազատների շրջանում ստուգումներ են սկսել, որ անօրինական բան գտնեն, դեռ չի հաջողվել:
Արսեն Թորոսյանը, որը «Ժողովուրդ» օրաթերթի հետ հին հաշիվներ ունի եւ կառավարում է վարչապետին կից ֆեյքերի ՊՈԱԿ-ը, հրահանգել է առաջ տանել այն թեզը, թե Թովմասյանն իր քավոր Սասուն Միքայելյանին դավաճանել է՝ դուրս գալով «Իմ քայլից»:
Մեզ հետ զրույցում Թովմասյանն ասաց. «Խնդրում եմ, մի մտեք մատի եւ մատանու արանքը: Նույն խորհուրդը կտամ նաեւ նման միտք երկնած արարածներին: Սասուն Միքայելյանն իմ ընտանիքի քավորն է, մեր մեջ մեռոն` մյուռոն կա, իսկ որտեղ կա սրբություն, դավաճանություն չի կարող լինել: Դավաճանություն եղել է մեր հայրենիքի, մեր զինվորի, մեր ապագայի ու հենց մեր` պատգամավորների նկատմամբ… Մի ստիպեք շատ բան ասել: Ժամանակը շատ բան իր տեղը կդնի»:
Թիրախում է նաեւ ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը, որը ԿԳՄՍ նախկին նախարարի հետ կոնֆլիկտի պատճառով լքեց «Իմ քայլը», նրա մասով էլ շրջանառում են, որ կնոջը Ֆիզկուլտինստիտուտում թարգմանչուհի է տեղավորել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
21:02
20:18
19:25
19:09
17:38
17:21
17:03
15:35
15:21
15:03
14:46
14:16
14:03
13:44
13:04
12:33
12:16
11:49
11:24
11:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16