Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են Հնդկաստանում ռուսական ռազմական տեխնիկայի արտադրության ընդլայնման հնարավորությունը, երեքշաբթի օրը Նյու Դելիում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջայշանքարի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է Ամերիկայի Ձայնը։
Լավրովը չի նշել, թե ինչ տեսակի սարքավորումներ կարող են արտադրվել Հնդկաստանում: Այնուամենայնիվ, երկու երկրների ներկայացուցիչներն ասացին, որ իրենց կառավարությունները մի քանի տարի քննարկում են Հնդկաստանում ռուսական ռազմական ուղղաթիռներ արտադրելու հնարավորությունը:
«Հաստատեցինք ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ուղղությամբ մեր ջանքերը», - ասաց Լավրովը մամուլի ասուլիսում `ավելացնելով, որ այդ խնդրով զբաղվում է հատուկ «միջպետական հանձնաժողով, որն ունի իր ծրագրերը»:
«Իմիջիայլոց, քննարկվում են Հնդկաստանի տարածքում ռուսական ռազմական տեխնիկայի լրացուցիչ արտադրության հեռանկարները», - հավելեց նա:
Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ը փորձում է այլ երկրների զերծ պահել ռուսական զենք գնելուց, սակայն ԱՄՆ-ի կողմից առարկությունները չեն քննարկվել հնդկական կողմի հետ բանակցություններում: Օրակարգում էին ռազմական կապերի խորացման հետ կապված հարցեր:
Վաշինգտոնն արդեն նախազգուշացրել է Հնդկաստանին, որ կարող է ենթարկել պատժամիջոցների, եթե Դելին գնի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր 2018 թ-ի համաձայնագրի շրջանակներում:
ԱՄՆ-ը Հնդկաստանին հորդորել է չգնել Ս-400 համակարգերը, քանի որ դա կարող է հանգեցնել պատժամիջոցների ամերիկյան օրենսդրության հիմքի վրա: Անցյալ տարի Թուրքիայի նկատմամբ էին սահմանվել պատժամիջոցներ՝ այդ համակարգերը գնելու պատճառով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01