«Եղել են դեպքեր, երբ օրենքները քննարկել ենք, ընդունվել են, հետո նախագահի հետստորագրման հետ կապված պրոցեսում նախագահի աշխատակազմից որոշ մտահոգություններ են հնչել»,- Աժ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի մեկնարկին հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը և հավելեց, որ դրանից հետո իրենք առաջարկել են, որ նախագահի աշխատակազմից մշտապես մասնակցեն հանձնաժողովի նիստերին: Թունյանի խոսքով՝ եղած մտահոգությունները և հարցերը պետք է տեղում բարձրացնել, որպեսզի վերջին՝ ստորագրման փուլում որոշ դիտարկումներ չարվի ու այնպիսի տպավորություն ստեղծվի, որ ԱԺ-ում կամ այլ կառույցներում հարցերը պատշաճ կերպով չեն դիտարկվում: Հանձնաժողվի նախագահը գործընկերային աշխատանքի կոչ արեց նախագահի աշխատակազմին և բերեց օրինակ՝ երբ «Պաշտպանության մասին» օրենքը փոփոխելուց հետո նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակը կրկին որոշ մտահոգություններ էր արտահայտել: Նկատելով որ ԱԺ-ն ոչ միայն օրենքներ մշակելու մարմին է, այլև հաղորդակցության և քաղաքականության մասին խոսելու՝ Բաբկեն Թունյանը արձագանքեց նախորդ օրը Սևան քաղաքում տեղի ունեցած հանրահավաքում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ելույթին:
Վերջինս հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի եկամուտների հայտարարագրերը դեռ չեն հրապարակվել, և նրանց տարեկան եկամուտը չի կարող 60 հազար դոլար լինել, ինչպես հայտարարել էր Հրանտ Բագրատյանը: Թունյանը նաև հայտնեց, որ նախկին վարչապետի հնչեցրած պետական պաշխատողներին վճարված 120 մլն դոլար պարգևավճարները չեն վերաբերում միայն բարձրաստիճան պաշտոնյաներին, այլ՝ 20 հազար աշխատակցի: «Եթե պարոն Բագրատյանն ապացուցեց, որ անցած տարի 120 մլն դոլարի պարգևավճար է բաժանվել, ապա ես ներողություն կխնդրեմ, եթե չապացուցեց, ինքն է ներողություն խնդրելու»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը: Խմբակցության մյուս պատգամավորը՝ Հայկ Սարգսյանն էլ առաջարկեց լավ նոտայով սկսել նիստը և շնորհավորեց կանանց Մայրության և գեղեցկությա տոնի կապակցությամբ:
Աղբյուր` Panorama.am
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44