ԱՄՆ-ի, Կանադայի, Լիտվայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել և քննարկել Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի ռազմական ակտիվության ենթադրյալ աճը: Հանդիպումը, որին մասնակցում էին Միացյալ Նահանգների Պաշտպանության փոխնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ամանդա Դորին և ՆԱՏՕ-ի անդամ այս երկրների ներկայացուցիչները, անցկացվել է առցանց: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Պենտագոնի կայքը: Հաղորդվում է, որ հանդիպման մասնակիցները քննարկել են իրենց մտահոգությունները տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ակտիվության բարձրացման վերաբերյալ: Նշվում է, որ նրանք նաև վերահաստատել են իրենց վճռական աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան ձգտումներին: Պենտագոնի հայտարարությունում շեշտվում է նաև, որ Ռուսաստանի ապակայունացնող գործողությունները խարխլում են լարվածության դեէսկալացիայի որոշման կատարումը, որը ձեռք էր բերվել 2020 թ. հուլիսի 27-ին ԵԱՀԿ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրով: Ավելի վաղ ԱՄՆ-ն անհանգստություն էր հայտնել Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի խմբավորման ավելացման կապակցությամբ և խնդրել Մոսկվային բացատրել, թե ինչ է տեղի ունենում: Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը Ռուսաստանի գործողությունները որակել է Ուկրաինային «ահաբեկում» և հայտնել, որ Վաշինգտոնը վստահության ազդանշան է փոխանցել իր ուկրաինացի գործընկերներին: Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է, որ կապի մեջ է ԱՄՆ-ի բարձրաստիճան ղեկավարության հետ՝ Ուկրաինայում առկա լարվածության հետ կապված: Մոսկվան մերժել է նաև արևմուտքի մտահոգությունները հարավում ռուսական ռազմական հզորության ավելացման վերաբերյալ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01