Այն, որ մինչեւ հիմա չի հրաժարակվել Ապրիլյան պատերազմի հանգմանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը, դա արվել է իշխող ուժի քաղաքական պտակահարմարությունից ելնելով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:
«Այդտեղ կային խնդիրներ, որոնք բացահայտվել են 2016-ին եւ չեն շտկվել 2020 թվականի պատերազմը: Հետո իրենց ձաոխղումներն ու կորուստները վերջին պատերազմում անհամեմատելի են 2016-ի ապրիլյան պատերազմի հետ, որտեղ մենք կարողացանք կասեցնել հակառակորդի գրոհները, իսկ այս անգամ փաստաորեն չկարողացանք: Այն քաղաքական արդյունքը, որ իրենք ուզում էին ստանալ այդ հանձնաժողովի գործունեությունից, դա Սերժ Սարգսյանի պարտված ու ձախողված առաջնորդի կերպարի ստեղծումն էր: փաստորեն դա չեն կարողանալու, որովհետեւ իրենք շատ ավելի ծախողված են այդ ֆոնին դուրս գալիս: Հետեւաբար, դա չի հրապարկվում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»,-ասաց նա: Գորգիսյանը նկատեց, որ այն խնդիրները, որոնք եղել են ապրիլյան պատերազմում, դրանք նույնությամբ կրկնվել են 2020-ի 44-օրյա պատերազմում, տասնապատիվ ավելի շատ կորուստներով: Նա ընդգծեց, որ այդ զեկույցը պետք է մի քանի մասից բաղկացած լինի, մի մասը պետք է ուղղված լինի ՊՆ-ին, որը կպարունակի հայտնաբերված թերությունները եւ դրանց լուծումները, մի մասը պետք է ուղղված լինի իրավապահ մարմիններին, որոնք կգնան թերությունների հետքերով եւ կպարզեն մեղավորներին: Մի մասը ուղղված պետք է լինի ԱԺ-ին՝ օրենսդրական փոփոխությունների առաջարկներով եւ մի մասն էլ ուղղված պետք է լինի հանրությանը, որը կփարատի կասկածները, թունավոր նյութերը, որոնք ժամանակին սփռվել են դաշտ՝ բարոյազրկելու, արժեզրկելու բանակը: «Ապրիլյան հանձնաժողովի շրջանակներում կա բավարար նյութ, որպեսզի այսօրվա ԳՇ պետ Արտակ Դավթյանի դեմ հարուցվի քրեական գործ եւ նա այդ գործի շրջանակներում ստիպված լինի պարզաբանումներ տալ, ինչու է այդպես վարվել: Նույնը կա նաեւ վերջին պատերազմի ժամանակ: Ես կարծում եմ՝ նրանք մերժեցին մեր առաջարկած պարիտետային հանձնաժողովի ստեղծումը, որովհետեւ բազմաթիվ էին հիմքերը, որ նույն Արտակ Դավթյանը պետք է դատվի պետական եռսուրսները ոչ արդյունավետ օգտագործելու, զենքեր գնելու համար, որոնք ակնհայտ էր, որ չենք կարողանալու օգտագործել: Նաեւ շարքից հանել ենք զենքեր, որոնք կարող էինք օգտագործել, մեզ պետք էր լինելու:, կրճատել ենք ստորաբաժանումներ, պատրաստել ենք Հայաստանը պարտության: Դա արվել է Արտակ Դավթյանի գլխավորությամբ որպես ԳՇ պետ»,-ասաց ԼՀԿ պատգամավորը:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55