Հռոմի Ֆրանցիսկոս պապն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ)՝ այս օրերին տեղի ունեցող գարնանային նստաշրջանի առթիվ դիմել է այդ կազմակերպությունների պաշտոնյաներին եւ նրանց կոչ արել զգալիորեն կրճատելու ամենաաղքատ երկրների պարտքերը, որոնք ավելացել են կորոնավիրուսի համավարակի պատճառով: Քահանայապետի նամակի տեքստն ապրիլի 8-ին հրապարակել է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Տնտեսական, ֆինանսական եւ սոցիալական համերաշխության պահպանման հանձնառություններն ինչ-որ շատ ավելին են ներառում իրենց մեջ, քան շռայլության ակտերի դիպվածային իրականացումը»,- ասված Է Ֆրանցիսկսի ուղերձում: «Անհրաժեշտ է պայքարել աղքատության, անհավասարության, գործազրկության, բնակարանի պակասի, սակավահողության եւ մարդկանց սոցիալական եւ աշխատանքային իրավունքների չպահպանման կառուցվածաքային պատճառների դեմ»,- ամփոփել է քահանայապետը: Հռոմի պապը կոչ է արել ստեղծելու գոբալ կառավարման նոր եւ վերականգնելու հին ինստիտուտները, որպեսզի կառուցվի միջազգային հարաբերությունների նոր ցանց մարդկային ներուժի ամբողջական զարգացման աջակցության համար:
Նրա կարծիքով՝ «դա պարտադիր կհանգեցնի այն բանին, որ ամենաաղքատ եւ ամենաքիչ զարգացած երկրներն ավելի նշանակալի դեր կստանան աշխարհում որոշումների ընդունման գործում, եւ կդյուրացնի նրանց մուտքի հնարավորությունը միջազգային շուկա»: Քահանայանպետը նաեւ հերթական անգամ հիշեցրել է պետությոնների միջեւ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդարացի բաշխման անհրաժեշտության մասին: «Տվյալ դեպքում մենք չենք կարող շուկայական տնտեսության օրենքներին թույլ տալ հաղթանակ տանելու սիրո օրենքների եւ բոլոր մարդկանց առողջության նկատմամբ»,- հավելել Է Ֆրանցիսկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44