Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ապրիլի 16-ին կթողնի Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է այդ հիմնադրամից, որը շատերը գիտեն որպես «Սորոսի հիմնադրամ»:
Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.
«Լարիսա Մինասյանը, ով ԲՀՀ Հայաստանի գործադիր տնօրենն էր 21 տարի, բացառիկ առաջնորդությամբ ղեկավարել է Հիմնադրամը՝ առաջ մղելով բաց հասարակության արժեքներն ու առաքելությունը Հայաստանում: Նրա պաշտոնավարման ընթացքում Հիմնադրամն իրականացրել է մի շարք կարևոր նախաձեռնություններ, ինչպես օրինակ՝ պալիատիվ խնամքի համակարգի ներդնումը, հոգեկան առողջության պահպանման և բարելավման ծրագրերը, քրեական արդարադատության համակարգի բարելավումը, գիտության և կրթության ոլորտի զարգացմանն ու ներառականությանը միտված ծրագրերը, և մի շարք այլ նախաձեռնություններ: 2008 թ.-ի Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն օգնել է սոցիալական ծանր կացության մեջ հայտնված ավելի քան 65,000 հայաստանցի ընտանիքի` ապահովելով նրանց համար կենսական մի շարք ծառայություններ: 2020 թ.-ին Հիմնադրամն աջակցեց Հայաստանում Քովիդ-19 համավարակի հետևանքով առավելապես տուժած ընտանիքներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիական անձանց: Այս աշխատանքները շարունակվում են մինչ օրս: «Ինձ համար մեծ պատիվ էր երկու տասնամյակ ղեկավարել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը: Ես երջանիկ եմ, որ այս տարիների ընթացքում աշխատել եմ նվիրված անձնակազմի, տնօրենների խորհրդի և մեր խիզախ գործընկերների հետ` անցնելով բացառիկ և անհավատալի մարտահրավերների միջով: Հիմնադրամի աշխատանքը շարունակում է կարևոր մնալ նաև այսօր, գուցե այժմ ավելի, քան երբևէ: Իմ հանձնառությունն է հիմա՝ այս կարևոր հանգրվանում, առաջնորդության այնպիսի հնարավորություն ստեղծել, որը կուղղորդի Հիմնադրամի ընթացքը հաջորդ քսան տարիների համար: Ես վստահ եմ իմ գործընկերների մասնագիտական և անձնական կարողություններին և որակներին՝ ազդեցիկ նախաձեռնություններ իրականացնելու, Հայաստանի քաղաքացիական հասարակությանը և մարդկանց աջակցելու ժողովրդավարական և բաց հասարակության որոնման գործում», – ասել է Լարիսա Մինասյանը: Ղեկավար կազմի այս անցումային ժամանակահատվածում Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը հավատարիմ է մնում իր աշխատանքին՝ երկրում մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը, թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, քաղաքացիական հասարակության աջակցմանը, կրթության, առողջապահության և արդարադատության հասանելիության ապահովմանը: ԲՀՀ Հայաստանի տնօրենների խորհուրդը սերտորեն համագործակցում է Հիմնադրամի աշխատակազմի հետ և վերահսկելու է նոր գործադիր տնօրենի ընտրությունն առաջիկա ամիսներին: «Տնօրենների խորհուրդը պատրաստ է սերտ համագործակցել Հիմնադրամի աշխատակազմի և նոր ղեկավարության հետ անցումային այս շրջանում: Հիմնվելով Լարիսա Մինասյանի տպավորիչ ժառանգության վրա՝ մենք կշարունակենք աջակցել մեր գործընկերներին և Հայաստանի քաղաքացիական հասարակությանը», – ասել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Քյուրումյանը:
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01