«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին տարբեր մարզերից տեղեկություններ ենք ստանում, որ մարզային իշխանությունները ակտիվորեն զբաղված են տրամադրությունների ուսումնասիրմամբ: Հաշվի առնելով, որ միանման տեղեկություն ստացել ենք 4 մարզից, ամենայն հավանականությամբ, բոլորին նույն հանձնարարականն է իջեցվել «վերեւից»:
Սակայն, ինչպես երեւում է, այդ աշխատանքը համակարգված չէ, պարզապես ով ինչպես կարողանում, անում է: Հիմնականում մարզպետները կամ նրանց անունից՝ մարզպետարանի այլ պաշտոնյաներ զանգահարում են տարբեր կազմակերպությունների ղեկավարներին, խնդրում իրենց տեղեկություններ տրամադրել հանրային տրամադրությունների մասին: Ավելի ստույգ՝ հարցերը մոտավորապես այսպես են հնչում՝ «մարդիկ ինչպե՞ս են վերաբերվում իշխանությանն ու Նիկոլ Փաշինյանին», «ո՞ր ուժն առավել մեծ համակրանք ունի»:
Մեր ունեցած տեղեկություններով, շատերը հրաժարվում են որեւէ տեղեկություն տալ՝ ասելով, որ մակերեսային դատողություններ անել չեն կարող, դրա համար լուրջ հարցում է անհրաժեշտ: Իսկ նրանք, որոնք «տվյալ» են տալիս կամ պարտավորվել են տալ, հիմնվում են բացառապես իրենց տպավորությունների վրա:
Ուշագրավ է, որ մի քանի մարզերից ստացված տեղեկություններում հատկապես նույնական է ժամկետը. բոլորին խնդրել են իրենց ուսումնասիրությունները մարզպետարան ներկայացնել մինչեւ եկող շաբաթվա կեսերը: Թե ինչու հենց այդ ժամկետում, ճշտել չհաջողվեց: Սակայն կարծիք կա, որ դա կապված է Նիկոլ Փաշինյանի՝ հրաժարական տալ կամ չտալու առումով վերջնական որոշում կայացնելու հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
20:03
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01