Ապրիլի 8-ին ոստիկանության Մասիսի բաժին մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ իր ծանոթ 49-ամյա մի կին սպառնացել է, որ իր մասին արատավորող տեղեկություններ և ձայնագրություններ կհրապարակի, ինչը չանելու համար իրենից պարբերաբար վերցրել է ընդհանուր մոտ 1.700.000 դրամ: Ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 8-ին կինը կրկին զանգել էր և սպառնացել, որ մինչև ապրիլի 9-ի ժամը 13.00-ն 200.000 դրամ չտալու դեպքում կհրապարակի ձայնագրություններն ու տղամարդու հեղինակությունն արատավորող տեղեկությունները: Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության, ոստիկանության Երևան քաղաքի և Արարատի մարզային վարչությունների, Մասիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 9-ին, ժամը 13.45-ին, 49-ամյա կինը շորթմամբ պահանջված 200.000 դրամը ստանալուց հետո բռնվել և, իրեն ուղեկցող «Մերսեդես» ավտոմեքենայի և վարորդի հետ, Ղուկասավան համայնքի գերեզմանատնից բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին։ Կնոջ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շորթմամբ ստացած 200.000 դրամը: Հարուցվել է քրեական գործ։ 49-ամյա կինը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն։
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44