Խորհրդային ռազմագերիները բավականին երկար ժամանակ եղել են նացիստների «զոհերի մոռացված խումբ», նրանց հիշատակին պետք է ավելի շատ ժամանակ տրամադրել, հատկապես, ԽՍՀՄ-ի վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակման 80-րդ տարելիցի նախօրեին: Այդ մասին կիրակի հայտարարել է ԳԴՀ նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը Բուհենվալդ նախկին համակենտրոնացման ճամբարի ազատագրման 76-րդ տարելիցի կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԳԴՀ նախագահը հիշեցրել է, որ պատերազմի ժամանակ նացիստներն առաջնագծում գերեվարված գնդակահարում էին խորհրդային հանձնակատարներին, կոմունիստներին եւ հրեաներին, «սակայն նաեւ գերմանական տարածքների ճամբարներում ռազմագերիների շրջանում գեստապոն մշտապես փնտրում էր կասկածելի անձանց»: «Նրան, ով վերմախթը հանձնում էր ՍՍ խմբավորումներին, կորցնում էր ռազմագերու կարգավիճակն ու դատապարտված էր մահվան մոտակա համակենտրոնացման ճամբարում»,-ընդգծել է Շթայնմայերը:
«Ութ հազար այսպես կոչված կասկածելի անձ, խորհրդային սպաներ եւ հրեաներ են սպանվել միայն Բուհենվալդում: Խորհրդային ռազմագերիները բավականին երկար ժամանակ մոռացված զոհերի խումբ էին, ուստի ճիշտ է, եթե մենք, հատկապես այս տարի, նրանց ավելի շատ ուշադրություն դարձնենք»,-հայտարարել է նախագահը: Նա կոչ է արել չմոռանալ հանցագործությունները, որոնք կատարվել են Բուհենվալդում: «Չէ որ նա, ով այլեւս չի հիշում տեղի ունեցածը, մոռացել է նաեւ այն, ինչ կարող է տեղի ունենալ»,-նախազգուշացրել է Գերմանիայի նախագահը:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03