Թեյլոր Սվիֆթի նախկին բոյֆրենդ Թոմ Հիդլսթոնը ծանր ապրումներ չունի երգչուհուց բաժանվելու կապակցութամբ: 35-ամյա դերասանը բաժանվել է 26-ամյա երգչուհուց անցած ամիս, պատճառը ի դեպ այդ նույն «Էմմի» մրցանակաբաշխությունն էր, որի կարմիր գորգուղուն Թեյլորը չէր համաձայնել ուղեկցել Թոմին (Թեյլորն առհասարակ արարողությանը ներկա չէր):

Դե իսկ Լոս Անջելեսում կայացած մրցանակաբաշխության կարմիր գորգուղու ժամանակ փայլեցին աստղեր, որոնցից անհնար էր չնկատել Պրիյանկա Չոփրային՝ Jason Wu–ից շքեղ կարմիր զգեստով:

Իսկ մրցանակաբաշխությունից հետո կազմակերպված երեկույթին, ականատեսների խոսքով, Թոմ Հիդլսթոնը անընդհատ սիրախաղ էր անում 34-ամյա դերասանուհի Պրիյանկա Չոփրայի հետ:

«Նրանք բացահայտ սիրախաղ էին անում իրար հետ: Մի պահ Թոմը գրկեց նրան ու իրեն սեղմեց: Բացի դրանից երկուսն անընդհատ խոսում էին իրար հետ ու մի քանի անգամ իրար ձեռք բռնեցին: Պրիյանկան ուղղեց Թոմի փողկապը ու համբուրեց նրա երկու այտը: Պրիյանկան նրան ասաց, որ իրենք ավելի ուշ կհանդիպեն: Երկուսն էլ երեկույթից հեռացան մեկ րոպե տարբերությամբ»,- պատմել են աղբյուրները:


Հրաժեշտի պահին Թոմն ու Պրիյանկան փոխանակեցին հեռախոսահամարներ, գրկեցին իրար ու համբուրվեցին:

11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55