ՀՀ ոստիկանությունը ապրիլի 9-ին ժողովրդին հայտնի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքում զինված ռազբորկայի մասնակիցների ինքնությունը պարզել է: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով՝ վիճաբանությունը ծագել է մի կողմից՝ Երեւանի բնակիչ, 28-ամյա Վլադիմիր Ավետիսյանի, Վ. Հարությունյանի, Տ. Մուսայելյանի, Ռ. Գալիկյանի, իսկ մյուս կողմից՝ Դ. Հարությունյանի, Ն. Խաչատրյանի, Երեւանի բնակիչներ, 33-ամյա Արմեն Արզումանյանի, 35-ամյա Ժան Գրիգորյանի, 31-ամյա Արտաշես Սերոբյանի, 25-ամյա Մինաս Սուքիասյանի, Հրազդան քաղաքի բնակիչ, 35-ամյա Արթուր Հայրապետյանի, եւ Ավան Առինջի բնակիչ, 31-ամյա Արտավազդ Կիրակոսյանի միջեւ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ Վ. Ավետիսյանը իր մոտ պահվող հրազենից կրակոցներ է արձակել վիճաբանության մյուս մասնակիցների ուղղությամբ, ինչի հետեւանքով վերջիններս հրազենային վնասվածքներ են ստացել: Շենգավիթի ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, նշված անձանց եւ մյուս մասնակիցներին ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Պարզվում է նաեւ, թե ինչ տեսակի հրազեններ են օգտագործվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք կրակոցներ են հնչել Երեւանում: Ժողովրդին հայտնի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքից Երեւանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ: Հայաստանի քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ), 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը, շահագործելը) հատկանիշներով։
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44