Անկարայի դատարանն ազատ է արձակել 14 ծովակալի, որոնք նախկինում կալանավորված էին ի պաշտպանություն Մոնտրյոյի կոնվենցիայի հավաքական նամակի համար` նրանց համար խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
Մոնտրյոյի կոնվենցիայի աջակցման գործով անցնում է 104 պաշտոնաթող ծովակալ:
Ավելի վաղ Թուրքիայի դատախազությունը պահանջել էր ձերբակալել թոշակի անցած ծովակալներից Էրգյուն Մենգիին, իսկ մյուսների համար տնային կալանք էր պահանջել:
Մոնտրյոյի կոնվենցիան, որն ընդունվել է 1936 թվականին, ապահովում է բոլոր երկրների առևտրային նավերի ազատ տեղաշարժը նեղուցներով ինչպես խաղաղ, այնպես էլ ռազմական դրության ժամանակ:
Նամակում ծովակալները զգուշացրել էին որևէ որոշում չկայացնել, որը կարող է խաթարել Մոնտրյոյի միջազգային կոնվենցիան, որով կարգավորվում է նավերի երթևեկությունը, ինչպես նաև մուտքն ու ելքը Սև ծով և որը, ըստ ծովակալների, թույլ տվեց Թուրքիային չեզոքություն պահպանել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և, ընդհանուր առմամբ, ապահովում է խաղաղությունը Սև ծովում:
Երկրում մտավախություն է առաջացել, որ Էրդողանը կարող է դուրս գալ կոնվենցիայից: Դրա համար պատճառ է դարձել խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփի հայտարարությունը, որի համաձայն` «նախագահն իրավունք ունի դա անել, եթե ցանկանա»: Հետագայում Շենթոփը մեկնաբանել էր իր հայտարարությունը` ասելով, որ խոսքը նման մտադրության մասին չի եղել:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01