Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա չէ դատական նիստին: Նրա փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ նախկին նախագահը բժշկի ցուցումով, ախտանիշներից ելնելով, կորոնավիրուսի թեստ է հանձնել, եւ այժմ սպասում է պատասխանին: Փաստաբանը հայտնել է, որ նախկին նախագահի մտերիմների շրջանում հաստատված դեպք կա: «Եթե դատարանին հետաքրքիր է, թե՝ կոնկրետ ում, ես ձեզ կտեղեկացնեմ դռնփակ: Եթե դատարանը դա չի կարեւորում, ես չեմ խնդրի այդ մասն անցկացնել դռնփակ»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այժմ Քոչարյանը շփվածի կարգավիճակում է եւ քանի դեռ թեստի բացասական պատասխան չկա, նա չի ուզում որեւէ մեկին վտանգել: Ալումյանը դատարանին ցույց տվեց փաստաթուղթը, որը հաստատում է, որ թեստն անցկացվել է բժշկական ցուցումներով: Միեւնույն ժամանակ, փաստաբանը նշեց, որ եթե դատարանը պարտադիր համարի Քոչարյանի ներկայությունը, նա կգա, եթե դատարանն իր վրա վերցնի հնարավոր հետեւանքների պատասխանատվությունը: Դրա անհրաժեշտությունը չեղավ: Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ փաստաբան Արամ Վարդեւանյանից հաղորդագրություն է ստացվել նաեւ այն մասին, որ նա մեկուսացված է եւ սպասում է թեստի արդյունքին: Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը փաստաթուղթ պահանջեց, դատարանը կարճ ընդմիջում հայտարարեց:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին պատերազմի օրերին նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը նախատեսում էին այցելել Մոսկվա՝ ԼՂՀ հիմնախնդիրը քննարկելու համար: Այցի նախօրեին Քոչարյանի մոտ անսպասելիորեն կորոնավիրուս հայտնաբերվեց:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01