Իրանական կողմի հետ համագործակցությամբ՝ աշխատանքներ են տարվում «Fly Armenia Airways» ընկերության օդանավի տեխնիկակսն խնդիրները լուծելու ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քաղավիացիայի կոմիտեից:
«Հաշվի առնելով նաև, որ հարուցվել է քրեական գործ և տեղի է ունենում իրավական գործընթաց` մինչ դրանց ավարտը մանրամասներ չենք կարող հրապարակել: Հայտնում ենք նաև, որ ինքնաթիռի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռը ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարին տեղեկություն տարածվեց, որ Fly Armenia Airways ավիաընկերությանը պատկանող «Բոինգ» օդանավը կսկածելի հանգամանքներում հայտնվել է Իրանում, անգամ խոսվում էր առեւանգման մասին:
Fly Armenia Airways ավիաընկերությունից պարզաբանել էին, որ վարձակալած B737-300 օդանավի վրա ընթանում էին տեխնիկական աշխատանքներ Էստոնիայի մայրաքաղաք Տալլիննում, ինչից հետո՝ փետրվարի 12-ից 22-ը ընկած ժամանակահատվածում այն պետք է թռիչք կատարեր Ուկրաինայի «Հոստոմել» օդանավակայան՝ շարունակելու տեխնիկական սպասարկումը, սակայն փետրվարի 20-ին օդանավը թռել և անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել Իրանում։
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44