Արցախյան պատերազմից հետո կտրուկ ավելացել են ՀՀ-ԱՄՆ դաշնակցային հարաբերութուններ հաստատելու այն կողմնակիցները, որոնք առաջնորդվում են անվտանգային հիմնավորումներով։
ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները վերջին տարիներին ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Նույն քայլն ակնկալվում է նաև նախագահ Բայդենից այս ապրիլի 24-ին։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում Թուրքիայի և Ռուսաստանի նկատմամբ։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները վերջին ամիսներին հանդես են գալիս Արցախի հարցը ԵԱՀԿ Մինակի խմբի համանախագահների ձևաչափ վերադարձնելու պահանջով, դատապարտում են ռուս-թուրքական եղբայրության ապօրինի գործողություններն Արցախում, Հայաստանի իշխանությունների նկատմամբ կիրավող ռուս-թուրքական շանտաժները։
Այս ամենից հետո գրեթե կասկած չի մնում, որ ռուս-թուրքական եղբայրության հակահայկական նկրտումներից պաշտպանվելու, ՀՀ անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու համար անհրաժեշտ է իրական դաշնակցային հարաբերություններ զարգացնել գերտերություն ԱՄՆ-ի հետ։ Ավելին, արդեն շատերի մեջ է հույս արթնացել, որ Արցախի հարցի արդարացի լուծում հնարավոր է ակնկալել ՀՀ-ԱՄՆ դաշնակցության շնորհիվ։
Ողջունելի է նաև, որ ներկայում ՀՀ-ԱՄՆ դաշնակցային հարաբերություններ հաստատելու կողմնակիցների մի մասն առաջնորդվում է պրագմատիկ հիմնավորումներով։ Նկատի ունենալով ԱՄՆ-ի վաղեմի դաշնակից երկրների (Իսրայել, Գայանա և այլն) մեծ ձեռքբերումները՝ ենթադրելի է, որ ՀՀ-ԱՄՆ դաշնակցային հարաբերությունները կնպաստեն Հայաստանի պաշտպանվածությանը, ներդրումների հոսքին, գիտության առաջընթացին, ընդհանուր բարեկեցությանը և այլն։
Այս շարքում, իհարկե, մեծ կշիռ ունի հայկական պատմական երախտագիտությունը։ Հայաստանն այսօր ազատ-անկախ է, քանի որ Արևմուտքը հաղթել է Խորհրդային Միությանը Սառը պատերազմում, Սովետը կործանվել է, իսկ մեր Հայրենիքն ազատագրվել է խորհրդային բռնազավթումից, ընտրել ժողովրդավարության ուղին, աշխարհի քարտեզի վրա ներկվել սեփական գույնով, ունի ձայնի իրավունք ՄԱԿ-ում և բազմաթիվ միջազգային ու համաշխարհային կառույցներում։ Եվ այս ամենի համար հայերի մեծ մասը պարզապես երախտապարտ է հաղթողներին։
Եվ ուրեմն, ի՞նչն է պատճառը, որ ՀՀ-ԱՄՆ դաշնակցային հարաբերությունների զարգացման հարցը քաղաքական օրակարգում չի դեռ։ Փաստ է, որ Հայաստանն անկախ է և ազատորեն է որոշում իր արտաքին քաղաքականությունը։ Ուստի՝ հայ-ամերիկյան դաշնակցային հարաբերությունները զարգացնելու խոչընդոտ գոյություն չպիտի լինի։ Իսկ եթե, այնուամենայնիվ, կան ՀՀ-ԱՄՆ դաշնակցային հարաբերությունների զարգացումը սահմանափակող ինչ-ինչ միջազգային պայմանավորվածություններ, ապա դրանք պետք է լուծել կամ վերանայել ի շահ Հայաստանի ինքնիշխանության, իրավունքների վերականգնման, անվտանգության և հայ ժողովրդի բարեկեցության։
Ուշագրավ է, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ներդրումների խրախուսման մասին» համաձայնագիրը ստորագրվել է 1991-ի ապրիլի 2-ին։ Սա Հայաստանի առաջին միջազգային երկկողմ փաստաթուղթն է, որի մասին նշված է ՀՀ ԱԺ կայքում։
Ի դեպ՝ ՀՀ ԱԺ կայքում հրապարակված պայմանագրերի և համաձայնագրերի շարքում բացակայում է Հայաստանում ռուսական ռազմակայան տեղակայելու մասին 1995-ի մարտի 16-ի պայմանագրի տեքստը, ինչպես նաև՝ 2010-ին նույն պայմանագրի փոփոխման մասին 5-րդ արձանագրությունը։ Միգուցե Հայաստանը իսկապե՞ս նման պայմանագիր չի ստորագրել։
Սոս Հարությունյան
Պահպանողական կուսակցություն
ՀԳ. Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությանն անդրադարձել էի մոտ 1 տարի առաջ՝ «ՀՀ-ԱՄՆ մեծ պայմանագիրը մեծ օրակարգում է» հոդվածում։ Եթե ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները իրական դաշնակցային բնույթ ստանային մինչև 2020-ի սեպտեմբերը, ապա, համոզված եմ, Արցախի հարցը կլուծվեր խաղաղ-բանակցային ճանապարհով, ի շահ Հայաստանի։
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01