ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետները նախօրեին կայացած հանդիպմանը հետաձգել են Johnson & Johnson ընկերության պատվաստանյութի հետագա օգտագործման վերաբերյալ որոշման ընդունումը, հաղորդում է CNBS հեռուստաընկերությունը՝ հիշեցնելով, որ երկրում Johnson & Johnson-ով պատվաստումներն ապրիլի 13-ից դադարեցված են։
Փորձագետները հայտարարել են, որ Johnson & Johnson պատվաստանյութի և արյան թրոմբի միջև հնարավոր կապի մասին տեղեկատվությունը բավարար չէ և նախքան վերջնական որոշումը կայացնելը՝ ևս 1 շաբաթ կուսումնասիրեն արձանագրված դեպքերը։
Նշում է, որ փորձագետների խումբը դիտարկել է նաև պատվաստանյութը ոչ բոլոր տարիքային խմբերին թույլատրելու հնարավորությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները արյան թրոմբի առաջացման 6 դեպքի ֆոնին դադարեցրել է կորոնավիրուսի դեմ ամերիկյան Johnson & Johnson ապրանքանիշի պատվաստանյութի կիրառումը։
Սննդի և դեղերի վարչությունը տեղեկացրել է, որ թրոմբի առաջացման 6 դեպք է գրանցվել 6,8 միլիոն չափաբաժին պատվաստանյութի կիրառման սահմանում: Վարչությունը խորհուրդ է տվել դադարեցնել պատվաստանյութի օգտագործումը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Բոլոր 6 դեպքերը գրանցվել են 18-ից 48 տարեկան կանանց մոտ, իսկ ախտանշանները հայտնվել են պատվաստումից 13 օր անց։
Հիշեցնենք՝ Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA) հայտարարել էր, որ կվերանայի Johnson & Johnson ընկերության մշակած հակակորոնավիրուսային պատվաստանյութի հավանական ծանր կողմնակի ազդեցությունների մասին տեղեկատվությունը, նախքան դեղամիջոցի՝ Եվրամիությունում լայնամասշտաբ կիրառումը:
Johnson & Johnson-ը ամերիկյան ընկերություն է, սակայն պատվաստանյութը հիմնականում մշակվել է ընկերության Բելգիայում գտնվող դեղագործական մասնաճյուղի կողմից և հայտնի է նաև որպես Janssen: Ի տարբերություն այլ պատվաստանյութերի` այն ներարկվում է մեկ անգամով և կարող է պահվել սառնարանի սովորական ջերմաստիճանում՝ դյուրացնելով դրա տարածումը ավելի տաք և հեռու տարածաշրջաններում։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01