Հայաստանում մշտապես ակտուալ են եղել մենաշնորհների թեմայով քննարկումները: Տնտեսական բարեփոխումներ ասելով` որպես առաջնային խնդիր շատերը դիտարկում են մենաշնորհի վերացումը: Եթե հուզական մոտեցումը մի կողմ դնենք, ապա մենաշնորհներն օրենքով արգելված չեն և պետության առանաձնահատկությունից ու ոլորտից կախված միշտ չէ, որ բացասական ազդեցություն ունեն: ՀՀ իրողություններով պայմանավորված՝ փոքր շուկա, շրջափակում, կոմունիկացիաների սահմանափակում, թանկ փոխադրումներ, որոշակի ոլորտներում կան մենաշնորհներ: Բնական է, որ այս պայմաններում գործում են այն ընկերությունները, որոնք ավելի մեծ հնարավորություններ ունեն:
Հնարավոր չէ պետական միջամտությամբ վերացնել որևէ մենաշնորհ, եթե այն չի խախտում օրենքը, տվյալ դեպքում՝ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքը, այսինքն կազմակերպությունն այդ կարգավիճակը ձեռք է բերել շուկայական կանոնների պահպանմամբ, առավել արդյունավետ կառավարմամբ: Այլ հարց է, երբ մի կազմակերպություն չարաշահում է իր դիրքը և տարբեր միջոցներով թույլ չի տալիս, որպեսզի այլ ընկերություններ նույնպես մուտք գործեն այդ նույն շուկա: Այս դեպքում անշուշտ խախտվում է օրենք:
Պետությունը պարտավոր է ազատ և բարեխիղճ մրցակցության դաշտ ապահովել, բայց եթե ինչ-որ մեկը դուրս է մղվում բացառապես մրցակցության արդյունքում, այլ ոչ թե մենաշնորհ ունեցողի կողմից հակամրցակցային անօրինական գործողությունների պատճառով, ապա այստեղ արդեն պետությունն անելիք չունի:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44