Մարտի 1-ին արված հայտարարությունը, որ Օնիկ Գասպարյանը եւ ԳՇ գեներալները՝ 44 մարդ, նրանք Սերժ Սարգսյանի հրահանգով են արեն հայտնի հայտարարությունը, ոչ մի ապացույց դրան չի ներկայացվել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ ինքը դրան արձագանքել է, որ հանիրավի վարչապետը մեղադրում է մարդկանց, այն էլ այն ժամանակ, երբ այդ մարդու հետ էլ ճանապարհ չկա անցնելու: «Ոնց եղավ, որ հենց իրարից բաժանվում եք, սկսում եք իրար մասին ասել բաներ, որոնց վերաբերյալ հանրությունը որեւէ ապացույց չունի»,-ասաց նա: Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռաջարկին, գնալ եւ ծանոթանալ ԱԽ նիստի նյութերին ու ձայնագրություններին՝ համոզվելու համար, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը նոյեմբերի սկզբին ԱԽ նիստում չի ասել, որ պետք է անհապաղ պատերազմը կանգնեցնել, որովհետեւ մենք համարժեք ռեսուրս չունենք, Մարուքյանն ասաց. «Ես առաջարկել եմ հրապարակել դա: Ես չեմ պատրաստվում գնալ, ծանոթանալ գաղտնի նյութերին, որովհետեւ դրա իրավունք ես ունեի մինչ այդ էլ: Ես չեմ կարող դրանից հետո հանրությանը տեղեկություն փոխանցել: Քանի որ վարչապետն ինքն է ԱԽ նիստի արձանագրությունից հղում արել, հետեւաբար, ինքն էլ պետք է ապացուցի հրապարակայնորեն, որ ինքն է ճիշտ ասել, ոչ թե Օնիկ Գասպարյանը»: Մարուքյանը հայտարարեց, որ ճշմարտությունը բացահայտելու համար պետք է անաչառ քննություն տեղի ունենա, դր համար իրենք առաջարկել են պարիտետային հանձնաժողով ստեղծել: «Ընդ որում՝ նաեւ ասում էր՝ կհրապարակեմ ապացույցներ, որ Սերժ Սարգսյանն է հրահանգել Օնիկ Գասպարյանին ու գեներալներին՝ հայտարարություն տարածել, թող դա էլ հրապարակի»,-ասաց Մարուքյանը, ապա շարունակեց, թե ինքն այլ տեղեկություններ ունի։ «Իմ իմանալով՝ եղել է հետևյալ պատմությունը՝ երբ երկրում ստեղծվել են ներքաղաքական ցնցումներ, ԳՇ պետը սկսել է հանդիպումներ տարբեր ուժերի հետ, այդ թվում ինձ հետ է հանդիպել, «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հետ է հանդիպել, վարչապետը դրանից տեղյակ է եղել: Հետո ասել՝ եթե դու հանդիպել ես, ուրեմն՝ նրանց հետ համագործակցում ես, ուզում եք ռազմական հեղաշրջում անել, դա լուրջ չէ»,- ասաց Մարուքյանը:
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01