ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՌԴ քաղաքացի հանդիսացող կնոջից առանձնապես խոշոր չափերով բացահայտ հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 41-ամյա բնակիչը, ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը բացահայտ հափշտակելու նախնական դիտավորությամբ, 2019թ. հուլիսի 24-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Խաչիկ Դաշտենց փողոցում գտնվող ավտոշուկայում ՌԴ քաղաքացի հանդիսացող կնոջ ուսից բացահայտ հափշտակել է նրա պայուսակը, որում եղել է 8.000 ԱՄՆ դոլար և 20.000 ՀՀ դրամ, բանկային քարտեր, բնակարանի բանալիներ և այլ փաստաթղթեր, որից հետո դիմել է փախուստի՝ կնոջը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 3.836.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Հաջորդ օրը՝ հուլիսի 25-ին, 41-ամյա տղամարդը լքել է Հայաստանի Հանրապետությունը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2019թ. դեկտեմբերի 25-ին որոշում է կայացվել՝ 41-ամյա տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում։ 2020թ. սեպտեմբերի 12-ին վերջինս հայտնաբերվել է ՌԴ ՆԳՆ Վորոնեժի մարզի Գրիբանովսկի տարածքային մարմնի իրավապահ մարմնի կողմից և ձերբակալվել։ 2021թ. հունվարի 23-ին 41-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, նրա նկատմամբ ընտրված կալանավորումը վերահաստատվել է։ Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01