Դանիան, որն արգելել է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը, ուսումնասիրում է աղքատ երկրներ դրա առաքման տարբերակները: Այս մասին հայտարարել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն, հայտնում է AP-ն: Այս շաբաթ Դանիան դարձել է առաջին երկիրը, որը ամբողջությամբ դադարեցրել է COVID-19-ի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի օգտագործումը, քանի որ եվրոպացի պաշտոնյաները հետաքննում են թրոմբոցիտների ցածր քանակի հետ կապված շատ հազվագյուտ թրոմբների մասին հաղորդագրությունները: ԱՀԿ-ն, որը Մեծ Բրիտանիայի եւ Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) հետ միասին շարունակում է խորհուրդ տալ AstraZeneca-ի պատվաստանյութը` հիմնավորելով, որ առավելությունները գերազանցում են ռիսկերը, երկրներին հորդորում է չկուտակել չօգտագործված պատվաստանյութերը: «Երեկ ես խոսեցի Դանիայի Առողջապահության գրասենյակի գլխավոր տնօրեն դոկտոր Սորեն Բրոստրոմի հետ, եւ ես հասկանում եմ, որ Դանիայի արտաքին գործերի նախարարությունը պատրաստ է կամ արդեն քննարկում է AstraZeneca-ի պատվաստանյութերն ավելի աղքատ երկրների հետ փոխանակելու տարբերակները»,- ասել է Կլյուգեն:
ԱՀԿ ներկայացուցիչները չեն քննադատել AstraZeneca-ի պատվաստանյութի օգտագործումը դադարեցնելու Դանիայի որոշումը՝ ասելով, որ յուրաքանչյուր երկիր պետք է ունենա պատվաստումների իր ծրագրերի վերաբերյալ ճկուն որոշումներ կայացնելու հնարավորություն:
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03